Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ Փաշինյան
Մամուլ

Իշխանական զույգը ձեռք չի քաշում Սյունիքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կրկին Սյունիք են մեկնում` կիրակի օրը կլինեն Տաթեւ համայնքում՝ «Կրթվելը նորաձեւ է» ծրագրով։ Անցած շաբաթ եւս զույգը Սյունիքում էր՝ Կապան, Քաջարան համայնքներում, մի երկու շաբաթ առաջ՝ Մեղրիում։ Հունիսին էլ արշավելու են Գորիս, Սիսիան համայնքներ: Կարծում ենք՝ պատահական չէ նրանց ուշադրության կենտրոնում հայտնվել Սյունիքը, որը նաեւ միջազգային կենտրոնների ուշադրության տակ է` հայտնի ճանապարհի պատճառով։
Փաշինյանն ու կինը, հավանաբար, հույս ունեն, որ մարդկանց հետ շփման միջոցով կարող են տրամադրություններ փոխել, ստիպել համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, համոզել, որ դա իրենց կամքից ու ցանկությունից անկախ է։ Այդ մանիպուլյացիաները հանրության ինչ-որ խավ, թերեւս, լուրջ է ընդունում, եւ գուցե սրանով է պայմանավորված, որ դեպի մարզեր արշավանքները հաճախացել են։ Տեղեկացանք, որ Տաթեւի հանդիպումը նախաձեռնել է համայնքապետ Սամվել Լալայանը, որն ընտրվել է «Շանթ» դաշինքից։


Զույգի՝ Սյունիք կատարած վերջին այցի ժամանակ համայնքապետն անձամբ է հրավիրել իր համայնք: «Իրականում մեր համայնքի անունից եմ հրավիրել, զրույցի ընթացքում թեմա բացվեց, ասեցինք՝ ես էլ, մեր աշխատակազմի ղեկավարն էլ»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց համայնքապետ Լալայանը։ Իսկ ինչո՞ւ են որոշել ետ չմնալ արշավից, լավ բանե՞ր են պատմում։ «Ես չեմ լսել՝ ինչ թեմայից են խոսում, ուղղակի հետաքրքրությունից դրդված ենք կանչել, թող գա, տեսնենք, միգուցե մեր հարցերն էլ կարողանանք լուծել»: Համայնքի ղեկավարն այդ հանդիպումը լավ առիթ է համարում, որ Փաշինյանին իրենց համայնքի խնդիրների մասին տեղեկացնեն։ «Որ ասեմ՝ մեծ խնդիրներ ունենք՝ չէ, մենք անում ենք, կազմակերպում, ուղղակի մեր գյուղերի հետ կապված ունենք խնդիր, Տաթեւի կողքի 4 գյուղերը, որքան էլ ցավալի լինի, բայց ծերանում են, մարդիկ քիչ են, ամուսնությունները քիչ են, աշխատատեղեր չկան, լուրջ խնդիրներ ունենք, ուզում ենք ընենց անենք, որ շահագրգռենք, տուրիզմ զարգացնենք, որ գյուղը պահենք»,- ասաց Լալայանը: Նա վստահեցնում է՝ Սյունիքի հետ կապված զարգացումներից տեղացիները չեն վախենում․ «Մեր ժողովուրդը շատ ուժեղ ա, ուղղակի աշխատանք չկա, աշխատանքի հարցն է»: Իսկ եթե միջանցք տա՞ն։ «Էդ հարցերը մեզ հետ ոչ մեկ չի քննարկել, ես ոչինչ չգիտեմ»։ 

Համայնքապետը սկզբում ասաց, որ ինքն անձամբ մաս­նակ­­ցելու է կրթարշավին, երբ հարցրինք` փոխե՞լ է իր կուսակցությունը, ասաց․ «Ոչ, ոչ, ես չեմ փոխվում: Կարող ա ես էնտեղ լինեմ, բայց չմտնեմ ներս, կարեւոր չի իմ ներկայությունը, տեսնենք՝ ոնց կլինի»: Դահլիճ կլցնե՞ք, թե՞ Քաջարանի պես ձեզ մոտ էլ իրենք կբերեն մարդկանց։ Քանի՞ հոգի են հետաքրքրվել այդ հանդիպումով։ «Չեմ կարա ասել, էդ հարցով մենք չենք զբաղվում»։

Մեզ ասացին նաև, որ վարչապետին ու կնոջը հյուրընկալելու համար հերթում Տեղ գյուղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն է, որը Տաթեւի համայնքապետի հրավերից հետո «մանթրաշ» է ընկել, որ «չի ֆայմել»՝ ինքը հրավիրի, հնարավոր է կիրակի օրվա այցի ընթացքում հաջողացնի ուղղել պատմական սխալը, եւ զույգին եկող շաբաթ էլ տեսնենք Սյունիքում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում