Ցավակցում եմ Պարգևի մորը, բայց պետք չէ խեղաթյուրել իրականությունը. Էջմիածնի միջադեպի մասին մանրամասներ է հայտնել մեղադրյալի հարազատը (տեսանյութ)

Ապրիլի 23-ի Էջմիածին քաղաքում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 22-ամյա Պարգև Հակոբյանը: Նրա մայրը՝ Աիդա Գրիգորյանը, հարցազրույց է տվել և վստահեցրել, որ իր որդուն սպանել են:
Կինը նշել է, որ իր որդուն «սպանել» է ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի որդին՝ Գուրգենը:
Արմանի եղբայրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ միջադեպի մասին թյուր տեղեկատվություն է տարածվում: Նա իր խորին ցավակցությունը հայտնեց մահացած երիտասարդի ընտանիքին` միևնույն ժամանակ ընդգծելով, որ իր եղբորորդին պաշտպանվել է:
Մանրամասները՝ տեսանյութում