Ուկրաինան Ռուսաստանի հետ մարտում կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ

Ուկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Կործանիչը մասնակցել է գիշերային գործողության՝ օդային թիրախների ոչնչացման համար։ Երեք թիրախներին հաջողությամբ խոցելուց հետո, չորրորդ թիրախի վրա հարձակվելու փորձի ժամանակ առաջացել է անսովոր իրավիճակ։
Օդաչուն փրկվել է և ողջ մնացել։ Միջադեպի պատճառները պարզելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով։