Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չէ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հանդիպման ժամանակն ու վայրը դեռևս որոշված չեն։
Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ոչինչ չի լուծվի, մինչև նախագահ Թրամփը չնստի Վլադիմիր Պուտինի հետ սեղանի շուրջ: Ես դեռ չգիտեմ ո՛չ ամսաթիվը, ո՛չ էլ վայրը, բայց այս պահին դա իսկապես միակ տարբերակն է»,-նշել է Ռուբիոն: