Կրասնոդարի հարձակվողը խորհուրդ է տվել Սպերցյանին

«Կրասնոդարի» հարձակվող Օլակունլե Օլուսեգունը խոսել է իր թիմակից Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին և խորհուրդ է տվել նրան։
«Եվրոպա տեղափոխվելը անհատական որոշում է։ Կցանկանայի հավատալ, որ եթե նա տեղափոխվի, ապա կխաղա և իրեն ավելի լավ կզգա։ Բայց ինձ թվում է՝ այս պահին նրան ավելի լավ է մնալ «Կրասնոդարում»», – ասել է Օլուսեգունը Legalbet-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ներկայումս Սպերցյանը «Կրասնոդարի» ավագն է։ Նրա պայմանագիրը «ցուլերի» հետ գործում է մինչև 2026 թվականի հուլիսը։
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդը խփել է 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը Սպերցյանի շուկայական արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 24 տարեկան է։