Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ Փաշինյան
Տնտեսություն

Բանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների վերաբերյալ ԿԲ պարզաբանումը

երջին շրջանում հնարավոր ֆինանսական զեղծարարությունների վերաբերյալ հանրային հնչեղություն ստացած դեպքերի առնչությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները քաղաքացիների կողմից առաջնային ահազանգերը ստանալուց հետո սույն թվականի մարտի 5-ին հանդիպել են տուժած քաղաքացիների և նրանց ներկայացուցիչների հետ: Նշված դեպքերի առնչությամբ Կենտրոնական բանկը ստացել է շուրջ 50 քաղաքացու վերաբերող բողոքներ, որոնք առնչվել են հիմնականում երեք առևտրային բանկերին՝ «Այ ԴԻ Բանկ», «Ինեկոբանկ» և «Արդշինբանկ»։ Կենտրոնական բանկի պատասխանատուները քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում և հետագա հաղորդակցումներում մշտապես հավաստիացրել են, որ ներկայացված յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվելու է Կենտրոնական բանկի կողմից, և բոլոր այն դեպքերում,
  1. երբ  կլինեն օրենսդրության՝ բանկերի կողմից  թույլ տրված խախտումներ, Կենտրոնական բանկը կնախաձեռնի համարժեք վերահսկողական գործողություններ՝ ներառյալ խախտումների վերացման հանձնարարականներ,
  2. երբ օրենսդրության որևէ խախտում չի արձանագրվի, և կպարզվի, որ հնարավոր զեղծարարությունները հետևանք են հաճախորդների կողմից իրենց անձնական տվյալները և բանկերի կողմից տրված համապատասխան գաղտնաբառերն այլ անձանց փոխանցման (հաճախորդների վստահությունը չարաշահելու կամ այլ տարբերակներով), համապատասխան բանկերի հետ կդիտարկվեն որոշակի լուծումներ կիրառելու հնարավորությունները: 
Համապատասխանաբար՝ Կենտրոնական բանկը նշված երեք բանկերում նախաձեռնել է վերջիններիս կողմից հեռահար տարբերակով հաճախորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ ստուգումներ, որոնց ընթացքում մանրամասն ուսումնասիրվել և ուսումնասիրվում են բոլոր հանգամանքները, որոնք կարող են առնչվել հնարավոր զեղծարարություններին։ 
 
Ստացված բողոքների գերակշիռ մասի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զեղծարարությունները հետևանք են հաճախորդների կողմից իրենց անձնական տվյալները և բանկերի կողմից տրված համապատասխան գաղտնաբառերն այլ անձանց փոխանցման, այնուամենայնիվ, զեղծարարությունների ներկայում տարածված սխեմաների հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով Կենտրոնական բանկը բանկերին առաջարկել է հեռահար տարբերակով հաճախորդների նույնականացման գործընթացներում կիրառել  առավել խստացված որոշակի լուծումներ, որոնց զգալի մասն արդեն ներդրված է։ 
 
Միևնույն ժամանակ՝ հնարավոր զեղծարարության հետևանքով տուժած հաճախորդների հետ կապված միջանկյալ լուծումներ գտնելու շրջանակներում նշված բանկերն ընդունել են որոշումներ՝ 3-ից 5 տարի ժամկետով («Այ ԴԻ Բանկ»՝ 5 տարով, «Ինեկոբանկ»՝ 3 տարով և «Արդշինբանկ»՝ 3 տարով) հետաձգելու հաճախորդների պարտավորությունների մարումը. բանկերը սկսել են այս մասին իրենց հաճախորդներին տեղեկացման գործընթացը, ինչպես նաև տարածել են համապատասխան հաղորդագրություններ: Այս ընթացքում վարկառուներին վարկի մարման պահանջ չի ներկայացվի, վարկի նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվի՝ ակնկալելով, որ այդ ժամկետում համապատասխան քրեական վարույթների արդյունքներով կլինեն վերջնական իրավական գնահատականներ։  
 
Կենտրոնական բանկը մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև իրավապահ մարմինների (Դատախազություն, Քննչական կոմիտե) ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են զեղծարարությունները նվազեցնելու հետ կապված հնարավոր կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ:
 
Կենտրոնական բանկը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության և զեղծարարությունների դեմ պայքարին առնչվող հարցերը։ Թեպետ հայաստանյան ֆինանսական համակարգում զեղծարարությունների քանակի տեսակարար կշիռն այս պահին ցածր է, սակայն յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը և կրած վնասն էական են Կենտրոնական բանկի համար: Կենտրոնական բանկը քաջ գիտակցում է, որ նշված ռիսկերի պատշաճ հասցեագրման հետ կապված համապատասխան կարգավորումների և լուծումների կատարելագործումը մշտական գործընթաց է և պետք է իրականացվի՝ պահպանելով նորարարությունների, հաճախորդների հարմարավետության և ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետ և ընդունելի հարաբերակցությունը: Պետք է փաստենք, որ մեր կողմից ստուգումների ընթացքում ուսումնասիրված զեղծարարության դեպքերի մեծ մասը հետևանք է զեղծարարների կողմից հաճախորդներից խաբեությամբ անձնական տվյալների, գաղտնաբառերի կորզման և անվտանգության այլ միջոցների հետ կապված հասանելիության ստացման: Կենտրոնական բանկն այս թեմայով պարբերաբար հանդես է գալիս հանրային իրազեկման միջոցառումներով՝ հորդորելով քաղաքացիներին իրենց անձնական և բանկային տվյալներն այլ անձանց չտրամադրել և կասկածելի դեպքերում լրացուցիչ կապ հաստատել համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ: Ֆինանսական կազմակերպություններն իրենց հերթին պարբերաբար իրազեկում են իրենց հաճախորդներին զեղծարարության հնարավոր սխեմաների և տվյալներն այլ անձանց չտրամադրելու վերաբերյալ: Զեղծարարություններն ամբողջ աշխարհում ունեն աճի միտում, և դրանց դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է սպառողների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, ֆինանսական կազմակերպությունների ներքին հսկողության համակարգերի բարելավման, համապատասխան չափորոշիչների և ենթակառուցվածքների ներդրման հետ կապված միաժամանակյա և անընդհատ գործողությունների իրականացում: Որպես երկարաժամկետ լուծում՝ Կենտրոնական բանկը ներկայում դիտարկում է նաև համապատասխան կարգավորումներում որոշակի փոփոխությունների իրականացումը:
 
Հնարավոր զեղծարարություններից տուժած քաղաքացիներին հորդորում ենք դիմել իրենց սպասարկող բանկերին՝ լուծման առկա տարբերակները դիտարկելու նպատակով, իսկ գործընթացում առկա խնդիրների հետ կապված՝ կապ հաստատել Կենտրոնական բանկի հետ (հեռ.՝ 010 592 592, էլ. փոստ՝ [email protected]):