Հայաստանում գնաճ է սպասվում․ Եվրասիական զարգացման բանկ

Հայաստանում մայիսին սպասվում է մոտ 3% գնաճ, այդ մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկը:
Նշվում է՝ ապրիլին գնաճը կազմել է 3,2%՝ մարտի 3,3%-ի դիմաց։ Դանդաղումը կապված է ապրանքների, ծառայությունների և ոչ պարենային ապրանքների գների հետ։
ԵԶԲ-ն ակնկալում է, որ գնաճը կմնա նպատակային մակարդակի մոտ՝ 3% ± 1%: