Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
«Զանգեզուրի միջանցք» է ուզում տալ, ադրբեջանցիներին «վերադարձ» խոստանա․ քաղաքագետը՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելու մասին
Քննարկում ենք ոչ թե կուսակրոնության, այլ լեգիտիմության հարց․ Փաշինյան
Հասարակություն

Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում

«Գեղարդ» վերլուծական․

2025 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանում կոռուպցիոն հանցագործության մեղադրանքով 3 ամսով կալանավորվել է Զորահավաքային և զորակոչային պետական ծառայության (ԶԶՊԾ) Խազարի շրջանային վարչության պետը։ Գլխավոր դատախազին առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Ռամին Շուքուրովի նկատմամբ ավելի վաղ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նրա հետ միասին աշխատանքից ազատվել և կալանավորվել են նույն վարչության զորակոչային բաժնի պետն ու սպաներից մեկը։ Ապրիլի 3-ին 4 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև ԶԶՊԾ Շուշիի վարչության պետը՝ գնդապետ Սեյմուր Գուրբանովը, ում մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ խարդախություն, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառակերություն և այլն։

Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ԶԶՊԾ-ի կողմից 2023 թվականի մայիսից կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Պարզվել է, որ զինծառայության համար ոչ պիտանի 36 անձ զորակոչվել է, իսկ 26 անձ, չունենալով առողջական խնդիրներ, ճանաչվել է ոչ պիտանի, ևս 12-ը կեղծ փաստաթղթերով խուսափել են ծառայությունից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալվածներ, այդ թվում՝ ԶԶՊԾ-ի պաշտոնյաներ։

Գլխավոր դատախազությունը հաստատել է նաև Առողջապահության նախարարության և Տարածքային բժշկական վարչությունների միավորման (TƏBİB) 157 բժիշկների մեղսակցությունը զորահավաքային գործընթացում կատարված ապօրինություններին՝ առաջարկելով վերանայել բուժզննության հանձնաժողովների կազմերը։ 2023 թվականին ԶԶՊԾ-ի 78 անձ պատասխանատվության է ենթարկվել, 15 փաստի առիթով 22 անձի վերաբերյալ նյութեր են ուղարկվել դատախազություն։ 2024 թվականին 51 փաստի առիթով 95 անձ է պատասխանատվության ենթարկվել, իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում պատասխանատվության ենթարկված անձանց թիվը հասնում է 39-ի։

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Նասիմինի շրջանային վարչությունում և Գյորանբոյի շրջանային բաժնում իրականացված ծառայողական ստուգումների արդյունքում ԶԶՊԾ 9 աշխատակիցներ ենթարկվել են խիստ պատասխանատվության։ Քաղաքացիներից կաշառք պահանջած 3 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նույնաբովանդակ ուսումնասիրություններ կատարել է նաև ավելի վաղ ԶԶՊԾ Լաչինի (Բերձորի), Ջալիլաբադի շրջանային բաժիններում, իսկ Խաչմազի շրջանային բաժնի ղեկավարը ձերբակալվել է։

«2022-2026 թվականներին կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնացմանն ուղղված ազգային ծրագիրը հաստատելու մասին» Ադրբեջանի նախագահի հրամանի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումների շրջանակներում 2023 թվականի մայիսից զորահավաքային և զորակոչային գործընթաց իրականացնող կառույցներում կոռուպցիոն դրսևորումների բացահայտման նպատակով լայնածավալ գործողություններ են իրականացվել։

Ադրբեջանում ստվերային տնտեսության, զինված ուժերում և զորահավաքային գործընթացում առկա կոռուպցիոն տարատեսակ երևույթների մասին ահազանգել են միջազգային մի շարք կառույցներ ևս՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրոպայի խորհուրդը, Միավորված ազգերի կազմակերպությունը և այլն։

Ադրբեջանը քննադատության է արժանացել նաև ստանձնած մի շարք պարտավորությունների չկատարման պատճառով։ Օրինակ՝ այլընտրանքային զինծառայության համակարգը, որը մինչև 2003 թվականը պետք է ներդրվեր, Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի առջև պարտավորությունն ստանձնել էր դեռևս 2001 թվականին, սակայն համապատասխան օրենքի նախագծի շուրջ քննարկումներ սկսվել են միայն 2023-2024 թվականներին։

Փոխարենն Ալիևի վարչակազմը որդեգրել է զինված ուժերում և զորահավաքային գործընթացում արմատացած կոռուպցիոն դրսևորումների ընտրողաբար բացահայտմամբ ու առանձին դեպքերին հնչեղություն հաղորդելու միջոցով Բաքվի հասցեին ուղղված քննադատությունները մեղմելու վարքագիծ։ Միաժամանակ թաքցվում են բազմաթիվ ապօրինություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են զորահավաքային և զորակոչային հանձնաժողովների գործունեությանը։

Ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ եթե քաղաքացիների համոզմունքները հակասում են բանակում ծառայությանը, ապա, օրենքով նախատեսված, որոշ դեպքերում թույլատրվում է այլընտրանքային ծառայություն։ ԶԶՊԾ ստորաբաժանումների աշխատակիցները, օգտվելով նման օրենքի բացակայության հանգամանքից, պարբերաբար պատժել են, ազատազրկել կամ տուգանել են պարտադիր զինծառայությունից հրաժարվող Եհովայի վկաներին կամ կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին, բռնությամբ զորակոչել են բանակ, արգելել են լքել երկիրը։ Փոխարենը՝ արտասահմանում կրթություն ստանալու կեղծ փաստաթղթերով բազմաթիվ զինակոչիկներ ազատվել են զինծառայությունից։ Կաշառք վերցնելու և այդ ապօրինությունը պարբերաբար կրկնելու մեղադրանքով 2021 թվականին քրեական պատասխանատվության են ենթարկվել ԶԶՊԾ Սաբունչիի շրջանային վարչության պետն ու այլ աշխատակիցներ։ Վերջիններս 2016-2019 թվականներին Բաքվի քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ կեղծ փաստաթղթեր են ձևակերպել 11 անձի՝ զինծառայությանը ոչ պիտանի լինելու համար։

ԶԶՊԾ Սուրախանի բաժնի բժշկական հանձնաժողովի նախագահ, Բաքվի հիվանդանոցի բժիշկ Նազիլյա Ռահմանովայի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել կեղծ տեղեկանքների ու եզրակացությունների տրամադրման և կաշառակերության մեղադրանքով։

Փաստորեն՝ Ադրբեջանի զորահավաքային և զորակոչային գործընթացներում ներգրավված մասնագիտական բոլոր կառույցներում փոխհամաձայնեցված մեթոդներ են կիրառվում՝ ոչ պիտանի անձանց հարկադրաբար զորակոչելու համար։ Տեղի է ունենում և հակառակը՝ զորակոչին պիտանի անձանց, կաշառքի դիմաց, ազատ են արձակում՝ առավել «ապահով վայրերում» կամ ներքին զորքերում ծառայության ուղարկելու նպատակով։

Նման դրսևորումները հատուկ են հետխորհրդային պետություններին և համարվում են խորհրդային «զինկոմիսարիատների» ավանդույթ։ Անգամ առաջնագծում ծառայած զինվորականների կողմից զինվորական կոմիսարները որակվել են «կաշառակեր հայրիկների որդիներ, զինված ուժերի ամոթ, ռազմական գործողություններին մասնակցության և կառավարման փորձ չունեցողներ» և այլն։

Նախատեսված էր, որ ավանդական «զինկոմիսարիատների»՝ բարեփոխման ուղղությամբ աշխատանքներն Ադրբեջանում պետք է մեկնարկեին դեռևս 2005 թվականից։ Զորակոչային միասնական գործակալության ստեղծումը բխել է ՆԱՏՕ-ի հետ իրականացվող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) պահանջներից։ Սակայն, 2011 թվականին՝ ծրագրի ավարտի պահին, կառույցը դեռ ստեղծված չի եղել:

2010 թվականի դրությամբ արձանագրվել է, որ Ադրբեջանի զինված ուժերում առկա բազմաթիվ խնդիրների թվում նշվել են զինվորականների սոցիալական, բնակարանային ապահովման հարցերը, ղեկավար կազմի շրջանում գիտելիքների պակասը, բարեփոխումների դանդաղ ընթացքը, յուրացումները, զինվորական կարգապահության ցածր մակարդակը։ Ընդ որում՝ վերջինը համարվել է բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների, հանցագործությունների և ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան առանցքային պատճառ։ Շեշտվել է նաև, որ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցման գործընթացը կրում է ձևական բնույթ:

2012 թվականին՝ ռազմական նոր դոկտրինի ընդունումից հետո, Ադրբեջանը ռազմական բյուջեի շեշտակի ավելացմամբ սկսել է զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումներ։ Այս շրջանում են ձևավորվել նաև ԶԶՊԾ ստորաբաժանումները։ Կառույցի լիազորություններ են սահմանվել երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ աշխատանքները, նախազորակոչային պատրաստությունը, զինված ուժերին անհրաժեշտ մարդկային ռեսուրսների մատակարարումը, կոռուպցիայի դեմ պայքարը։

Չնայած կատարված բարեփոխումներին՝ հետագա տարիներին ևս արձանագրվել է, որ ադրբեջանական բանակում առկա կոռուպցիոն և հանցավոր այլ դրսևորումները չեն վերացվել։ Անարդյունավետ են ծախսվել նաև բյուջետային միջոցները։

2023 թվականին նույնիսկ Ադրբեջանի նախագահն է ընդունել, որ զորահավաքային և զորակոչային գործընթացներում կոռուպցիայի և այլ բնույթի տարատեսակ խնդիրներ դեռևս առկա են: Այս հայտարարությունն ուշագրավ է հատկապես նրանով, որ նախկինում Ադրբեջանում տիրող բոլոր բացասական երևույթների համար մեղավոր է հռչակվել Հայաստանը՝ որպես «ադրբեջանական տարածքներն օկուպացրած երկիր», որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Ադրբեջանում զորահավաքային և զորակոչային գործընթացներում առկա կոռուպցիան կրել է համակարգային ու կազմակերպված բնույթ, իրականացվել է կոռումպացված իշխանությունների վերահսկողությամբ ու թողտվությամբ: