Ռուսաստանը պատրաստվում է Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին. Պեսկով

Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստական աշխատանքները մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք ուկրաինական հարցերի շուրջ բանակցությունների համար։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը։ Առայժմ մենք որևէ այլ բան չենք մեկնաբանելու», - նշել է նա։
Նրա խոսքով՝ Կրեմլը կհայտարարի Ստամբուլում կայանալիք բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը, հենց որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ համարի: