Հայաստանում գնաճ է սպասվում․ Եվրասիական զարգացման բանկ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Ֆիդանին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում օգնության համար«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն»-ում կիրականացվի համալիր առողջացման ծրագիր «ՀԷՑ» վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով․ հայտարարություն Ֆրանսիայում ՀՀ դեսպանը աշխարհաքաղաքական հարցերի շուրջ քննարկում է ունեցել Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Վարդանյանի «դատական նիստին» դատավորներին ինքնաբացարկի միջնորդությունը թողնվել է առանց քննարկման Ծաղկունքի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել, որից մեկը հայտնվել է դաշտում Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Երևանի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1 միլիոն 677 հազար դոլար արժեքով հողամասը Պաղեստինից 15 տարի կպահանջվի բնականոն կյանքին վերադառնալու համարԱյսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն․ Օսկանյան Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք երկրների ՊՆ ղեկավարների հետ Պետք չի հիշացնել ինձ, որ ես տղամարդ եմ, ես էլ կարող եմ ձեզ հիշեցնել, որ կին եք, էդ ինչ ասելու բան է. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ինԱրձանագրում ենք ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը․ Հարությունյան 1 օրում 11 ավտովթար է եղել. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքՏաթևն ու Որոտանի կիրճը կարող են հայտնվել Համաշխարհային ժառանգության ցանկումԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ) Եթե ասում եմ՝ ճիշտ չէ, նշանակում է՝ մտահոգված եմ և դատապարտում եմ. ՀՀ ՄԻՊ-ը՝ լրագրող Լիլիթ Աղեկյանի մասինԵրևանում մայիսի 24-ին կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի փառատոնը«Պարո՛ն Կոնջորյան, շատ ուշադիր լսեք. 20 տարեկանից աշխատավարձ եմ ստանում, 27-ից՝ աշխատավարձ տալիս. նոր բնակարան եմ գնելու, որի համար կարող եք շնորհավորել». «Թող լինի՝ նոր» (տեսանյութ)ՔԿՀ-ում երիտասարդը անօգնական վիճակում է հայտնվում, մահանում ոչ պատշաճ բուժման պատճառով. Թորոսյանը՝ ՄԻՊ-ին
Չպարզված հանգամանքներում զինվոր է հոսանքահարվել ու մահացել. ՊՆ
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները պատրաստվում են գործադուլի. ՈւՂԻՂ«Ալի՛և, դիկտատո՛ր». Գերմանիայում ոստիկանությունը բռնությամբ արգելել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ակցիա իրականացնել (տեսանյութ)Իշխանության հետ լավ լինելը չի ապահովագրում պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին. Մհեր Մկրտչյանը` Էմին ԹորոսյանինԿասկածեցի, զանգահարեցի բանկ, ասացին՝ ձեր անունով վարկ են ձևակերպել, զեղծարարը գյումրեցի է. քաղաքացի (տեսանյութ)Սաղ մանրամասն նայեցինք, հնարավորինս անում ենք, շատ բարդ է. ջրասուզակը՝ փոքրիկի որոնումների մասին (տեսանյութ)«Կրթվելը նորաձև է» արշավին սովորեցնում են «Ինչպես թքել քաղաքացու վրա, որ չվրիպե՞ս». Արմենուհի ԿյուրեղյանՌուսաստանը պատրաստվում է Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՊեսկովԱսում էիք՝ Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի, հիմա պատասխանեք՝ ո՞ւր է, օդո՞ւմ է, թե՞ չկա. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
«Սմավերդի» կոչվող լճից դուրս է բերվել քաղաքացու դին
Քաղաքապետարանը միակողմանի խզել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի հետ պայմանագիրըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունՄհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցերՄայիսի 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատԱյո՛, 3 բնակարան ունեմ. մեկը Ժողովուրդ թերթի խմբագրությունն է, 2-ն էլ օգտագործում ենք և լավ ենք անում. պատրաստվում եմ գնել 4-րդը, եթե պետք լինի՝ նաև 5-րդը. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը
Հայր ու որդի գնացել են Ախուրյանի «Սմավերդի լիճ». տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նոր մանրամասներ՝ ձկնորսի ջրախեղդ լինելու մասին
Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համարՇիրակի մարզում ձկնորս է ջրանհեղձ եղել. ահազանգ (տեսանյութ)Խաղաղության օրակարգից ի՞նչ կա. Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում. Արթուր ԽաչատրյանՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)Մեր ապօրինի վարկերը չեն մարվել, ԿԲ նախագահի հայտարարությունն իրականության հետ կապ չունի. հաքերներից տուժած քաղաքացի (տեսանյութ)Վարչապետի պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ, դժվար թե ներողություն խնդրի. ՔՊ-ականՌուբեն Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ. Ղազարյան
Մշակույթ

Բաքուն նպատակ ունի Արցախի տարածքից հայ ժողովրդի բազմադարյա մշակութային հետքը վերջնական վերացնել

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը գրում է․

«Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանների և հուշահամալիրների հետևողական ոչնչացումը պարզապես վանդալիզմ չէ, այլ պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության ծրագրի բաղկացուցիչ մաս։ Սա բացահայտ ատելության քաղաքականություն է, որի նպատակն է Արցախի տարածքից հայ ժողովրդի բազմադարյա մշակութային և պատմական հետքը վերջնականապես վերացնել։

Արցախի` Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանները մարմնավորում են արցախահայության հակաֆաշիստական պայքարը և հայ ժողովրդի ավանդը համաշխարհային հակաֆաշիստական շարժման մեջ։ Դրանց դիտավորյալ ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի պատմական հիշողության դեմ։ Ադրբեջանի այս քաղաքականությունը խախտում է մի շարք միջազգային նորմեր և փաստաթղթեր, մասնավորապես՝

1954 թ. «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիա (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75856 ) :

Կոնվենցիան պարտավորեցնում է բոլոր կողմերին պահպանել մշակութային արժեքները զինված բախումների ժամանակ:

1954 թ. Հաագայի Կոնվենցիայի Առաջին արձանագրություն (https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000152600_rus ):

Առաջին արձանագրությունը նախատեսում է մշակութային գանձերի արտահանման արգելք օկուպացված տարածքներից:

1999 թ. Հաագայի Կոնվենցիայի Երկրորդ արձանագրություն (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415 ) :

Երկրորդ արձանագրությունն ամրապնդում է մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային քրեական պատասխանատվության մեխանիզմները և ճանաչում է որոշակի գործողություններ որպես պատերազմական հանցագործություն:

1972 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» Կոնվենցիա (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75870 )։

1949 թ. Ժնևյան կոնվենցիաների IV կոնվենցիա և դրա 1977 թ. Առաջին լրացուցիչ արձանագրություն (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=21265 ):

Արգելում են մշակութային սեփականության դիտավորյալ ոչնչացումը զինված բախման ժամանակ:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2347 բանաձև (2017 թ.) մշակութային ժառանգության պաշտպանության մասին (https://main.un.org/securitycouncil/ru/content/sres2347-2017 )։

Այս փաստաթղթերի դրույթների համատեքստում Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում հուշարձանների, հուշահամալիրների և կրոնական կոթողների ոչնչացումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որը ենթադրում է միջազգային իրավական պատասխանատվություն։

2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարներով արձանագրվեց, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձան Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի ոճրագործությունների զոհերի հիշատակին:

2025 թվականի մայիսի 3-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Բաքվում Մեհրիբան Ալիևային պարգևատրեց Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի» առաջին աստիճանի շքանշանով՝ իբր «հասարակության ավանդական արժեքների պահպանման» համար (https://monumentwatch.org/hy/alerts/քրիստոնեական-արժեքների-ոչնչացումն-ո/ )։ Իրականում, այս պարգևատրումը որևէ առնչություն չունի մշակութային արժեքների պաշտպանության հետ և փաստացի ուղերձ է, որ, որոշ ազդեցիկ օղակներ միջազգային հանրությունում պատրաստ են աչք փակել Արցախի բռնազավթված տարածքներում շարունակվող մշակութային ցեղասպանության վրա։

Միջազգային իրավունքի շրջանակում անհրաժեշտ է․

դատապարտել Ադրբեջանի գործողությունները,

նախաձեռնել միջազգային հետաքննություն,

սահմանել միջազգային պատժամիջոցներ՝ մշակութային ցեղասպանության համար։

Բացի այդ, որպես լրացուցիչ իրավական գործիք` պետք է օգտագործել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը (https://ukodrf.ru/statya-243-4 ), որը նախատեսում է պատասխանատվություն Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների վնասման համար անգամ Ռուսաստանի սահմաններից դուրս ։

Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրի լուսանկարը «Բերդ թերթ»-ի արխիվից»: