Ադրբեջանը միակ երկիրն է, որին Ֆրանսիան չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարություններին

Մայիսի 8-ին Փարիզում տեղի ունեցան մեծամասշտաբ տոնակատարություններ՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գրեթե բոլոր դեսպանատները հրավիրված էին հանդիսավոր միջոցառմանը, բացառությամբ Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևայի։