Մենք Շուշիի կորուստով բացեցինք մեր անհաջողությունների դուռը. Արցախի ԱԺ փոխնախագահ

Թեև մենք վերջին պատերազմում պարտվեցինք, անհաջողություն ու մեծ կորուստներ ունեցանք, այդ հերոսների կատարածը չի խունանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։
«Այսօր էլ մենք պետք է երկրպագենք այդ մեր հերոսներին և ընդհանրապես սերունդների համար դաստիարակչական օրինակ պետք է հանդիսանա։ մենք կարող ենք գլուխներս բարձր պահել, որովհետև այդ մարդիկ ապրեցին անանձնական կյանքով, ապրեցին հանուն երկրի, հանուն պետականության, հանուն հայության»,–ասաց նա։
«Անհնարին էր չազատագրել Շուշին և ունենալ հայկական Արցախ։ Դա կյանքն էլ ապացուցեց և վերջին զարգացումներն էլ ապացուցեցին, որ երբ 2020 թվականին հանձնվեց Շուշին, փաստորեն, ինչ-որ մի տեղ կանխորոշվեց նաև պատերազմի հետագա ելքը։ Ես նկատի ունեմ 2023 թվականի իրադարձությունները։ Մենք Շուշիի կորուստով բացեցինք մեր անհաջողությունների դուռը»,–ասաց նա։