Հովիկ Աղազարյանի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն էՏ. Զավեն վարդապետ Յազիչյանը ինքնակամ լքել է հոգևոր ծառայության վայրը
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Էդմոն Մարուքյանին
Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Կայա ԿալասԵվրոպական էլիտաներին պետք է «չեմպիոն Ալիև», իսկ դրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիևից Ա տառն է մնալու. Միհրան ՀակոբյանԱնվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ալբանիայում (տեսանյութ)
Արցախցիներին տրամադրվող պետական աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարման գործընթացը մեկնարկել էՀամայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին․ Վաղարշապատի համայնքապետարան
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Շիրակի մի քանի գյուղում
Այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները. Ալեն ՍիմոնյանՄարդիկ փորձում են պարզել՝ ուր մնաց այդ երկու քոռ կոպեկը. արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա. ահազանգԱրծրուն Հովհաննիսյանը պղծում է հերոս նախնիների հիշատակը, դա արդարացվեց երկրի գլխավոր հեռուստաալիքով․ ՌԴ դեսպանի նամակը՝ ՊապիկյանինՈւկրաինան Ռուսաստանի հետ մարտում կորցրել է ևս մեկ F-16 կործանիչՔննիչներն ու դատախազները ՀՀ–ում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը իշխանություններին հաճոյանալու մասին է. Սոս ՀակոբյանՆոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota»-ինՎստահ առաջ գնացեք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարը՝ երիտասարդներինԱվարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶրոյական գիտելիքներով մարդիկ խոսում են բանակի զարգացման մասին․ Տիգրան ԱբրահամյանԲովանդակային հարցերին պատասխան չունենալու պատճառով իշխանությունները սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել. ՕհանյանԲոլոր թատրոնները կազմաքանդում է Նիկոլի սիրելի Ռուբեն Բաբայանի կլանըՌուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին. Գերմանիայի կանցլեր Ի՞նչ է թաքցնում իշխանությունը, որ սահմանազատումից հետո որեւէ պրոցես գոյություն չունի. պատգամավոր (տեսանյութ)ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին. ՌուբիոՄինչև ժամը 17:00-ն լույս չի լինիԻնչի՞, Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի ասածի հե՞տ, էս ի՞նչ եք ասում. Արթուր Հովհաննիսյանն իր կուսակցի խոսքերը հահոյանք չի համարումԿիևում պայթյուններ են որոտացելՀայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն ԱստանայումԵթե որևէ մեկը ներգրավված լինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե լինի ՔՊ-ից. Արթուր Հովհաննիսյանը՝ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասինՄասկի շոուներ․ կոռուպցիայի դեմ պայքարը թեժանում է. «Հրապարակ»ԱԺ ճեպազրույցը՝ ուղիղՏիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում». «Իրավունք» 3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ»ՔՊ վարչության նիստում Փաշինյանը պահանջել է ասելիք հավաքել. «Ժողովուրդ»Դեմս պատ է, ի՞նչ եք առաջարկում՝ գնամ գլխով խփեմ պատի՞ն.  «Հրապարակ»Սամվել Բաբայանն արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել. «Իրավունք». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ»Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ. «Իրավունք»Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում. «Իրավունք»Կձերբակալե՞ն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ»Բաքվում կայացել է ապօրինի պահվող և մեղադրվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների հերթական դատական նիստըԹրամփը բացահայտեց, թե ով է իրեն հետ պահել Իրանին հարվածելուցՎերջին տարիներին ԵՄ-ն ավելի քան 36 մլն եվրո է տրամադրել Հայաստանին․ Մարագոս ՔՊ-ն Գյումրիի հետընտրական զարգացումներն է քննարկում Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Պարգը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո Իսակովի պողոտայում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ
Մամուլ

Կյանքը թանկանում է. գնաճի պատկերը՝ ըստ պաշտոնական թվերի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը, բաց աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած իշխանությունների պնդումներին, թե գնաճ չկա, կամ այն «թեթև» է, իսկ եկամուտներն էլ աճում են, պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է մեկ այլ իրականություն։

Ըստ 2025թ. ապրիլի տվյալների՝ Հայաստանում գրանցվել է զգալի գնաճ՝ հատկապես սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ընդհանուր առմամբ 5.2% գնաճ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում։ Եթե համեմատենք 2025թ. մարտ ամսվա տվյալների հետ, գնաճը կազմել է 1.2%։

Այս թվերը հատկապես հակասում են այն հայտարարություններին, ըստ որոնց՝ «գնաճ չկա», կամ «այն բնական է»։ Երբ շաքարավազը թանկանում է ամսական կտրվածքով, իսկ սուրճն ու շոկոլադը դառնում են շքեղություն, քաղաքացին այլևս վիճակագրական աղյուսակների կարիք չունի․ դա զգում է ամեն օր։

Տարածքային պատկերը

Ապրիլ ամսին հանրապետությունում դիտարկվող բոլոր բնակավայրերում գներն աճել են 0.6-3.1%-ով։

Ամենաբարձր գնաճը արձանագրվել է Հրազդան քաղաքում, իսկ մայրաքաղաք Երևանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.0%-ով։

Տարածված ապրանքների գնաճը՝ տարեկան և ամսական կտրվածքով
Հացահատիկ
• Մակարոնեղեն՝ +1.0% տարեկան / +0.6% ամսական
• Հաց՝ +2.4% տարեկան / +0.2% ամսական
• Ալյուր՝ +5.5% տարեկան / +1.1% ամսական
Ցորենի այլ տեսակներ
• Հաճար՝ -0.2% տարեկան / +1.6% ամսական
• Հնդկացորեն՝ -10.4% տարեկան / +1.7% ամսական
Քաղցրավենիք և ըմպելիքներ
• Շաքարավազ՝ -3.9% տարեկան / +1.3% ամսական
• Շոկոլադ՝ +13.8% տարեկան / +2.2% ամսական
• Սուրճ՝ +17.1% տարեկան / +1.1% ամսական
• Կակաո՝ +20.6% տարեկան / +4.9% ամսական
Ձուկ և միս
• «Իշխան» ձուկ՝ +21.9% տարեկան / +0.5% ամսական
• Խոզի միս՝ -0.5% տարեկան / -1.0% ամսական
Կաթնամթերք և յուղեր
• Թարմ կաթ՝ -1.1% տարեկան / -0.4% ամսական
• Պանիր՝ -3.9% տարեկան / -0.3% ամսական
• Մարգարին՝ -3.0% տարեկան / -0.2% ամսական
• Կարագ՝ +13.7% տարեկան / -0.7% ամսական
• Արևածաղկի բուսայուղ՝ +13.7% տարեկան / -1.7% ամսական
Ալկոհոլ և ծխախոտ
• Ալկոհոլ՝ +5.3% տարեկան / +0.2% ամսական
• Ծխախոտ՝ +6.4% տարեկան / +2.1% ամսական

Այսպիսով, թեև որոշ ապրանքների դեպքում արձանագրվել է գնանկում, ընդհանուր պատկերն անհերքելի է՝ կյանքի թանկացումը դարձել է իրականություն։ Ավելին, գնաճը շարունակվում է նույնիսկ այն ապրանքների շրջանում, որոնք համարվում են առաջին անհրաժեշտության՝ ալյուր, հաց, յուղ, շաքար, ձուկ։

Պաշտոնական թվերը վկայում են, որ գնաճը կա և բազմաշերտ է թե՛ տարեկան, թե՛ ամսական կտրվածքով։ Իսկ իշխանությունների արդարացումները, թե «եկամուտներն էլ են աճել», չունեն համարժեք հենարան՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական առավել խոցելի խմբերն այդ եկամտի բարձրացումը չեն տեսնում իրենց առօրյայում։

Երբ սուրճը 17% թանկանում է, իսկ կարագը՝ 13.7%, այն իրավիճակում, երբ թոշակառուն կամ միջին աշխատավարձ ստացողը չի կարողանում ծախսերը կարգավորել, «բնական գնաճի» մասին խոսելն արդեն ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ քայլ է, այլ նաև անբարոյական»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: