Կառավարության շենքի մոտ տղամարդը փորձել է կտրել կnկnրդը (լուսանկարներ)

Երեկ՝ մայիսի 7-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Մամուլում տեղ գտած որոշ լուրերի համաձայն, 34-ամյա քաղաքացին եկել է կառավարություն և շենքի դիմաց պահանջել, որ ՀՀ կառավարությունում իրեն ընդունեն, որպեսզի իր հանգուցյալ մոր մահվան գումարը և կենսաթոշակը առձեռն փոխանցեն իրեն:
Սակայն կառավարությունից նրան ոչ ոք ընդառաջ չի գնացել, ինչի հետևանքով 34-ամյա Հ.Հ-ն ածելիով վնասել է իր պարանոցը։
Դեպքի վայր են շտապել Շտապ օգնության աշխատակիցները:


