Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովՀովիկ Աղազարյանի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն էՏ. Զավեն վարդապետ Յազիչյանը ինքնակամ լքել է հոգևոր ծառայության վայրը
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Էդմոն Մարուքյանին
Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Կայա ԿալասԵվրոպական էլիտաներին պետք է «չեմպիոն Ալիև», իսկ դրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիևից Ա տառն է մնալու. Միհրան ՀակոբյանԱնվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ալբանիայում (տեսանյութ)
Արցախցիներին տրամադրվող պետական աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարման գործընթացը մեկնարկել էՀամայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին․ Վաղարշապատի համայնքապետարան
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Շիրակի մի քանի գյուղում
Այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները. Ալեն ՍիմոնյանՄարդիկ փորձում են պարզել՝ ուր մնաց այդ երկու քոռ կոպեկը. արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա. ահազանգԱրծրուն Հովհաննիսյանը պղծում է հերոս նախնիների հիշատակը, դա արդարացվեց երկրի գլխավոր հեռուստաալիքով․ ՌԴ դեսպանի նամակը՝ ՊապիկյանինՈւկրաինան Ռուսաստանի հետ մարտում կորցրել է ևս մեկ F-16 կործանիչՔննիչներն ու դատախազները ՀՀ–ում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը իշխանություններին հաճոյանալու մասին է. Սոս ՀակոբյանՆոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota»-ինՎստահ առաջ գնացեք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարը՝ երիտասարդներինԱվարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶրոյական գիտելիքներով մարդիկ խոսում են բանակի զարգացման մասին․ Տիգրան ԱբրահամյանԲովանդակային հարցերին պատասխան չունենալու պատճառով իշխանությունները սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել. ՕհանյանԲոլոր թատրոնները կազմաքանդում է Նիկոլի սիրելի Ռուբեն Բաբայանի կլանըՌուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին. Գերմանիայի կանցլեր Ի՞նչ է թաքցնում իշխանությունը, որ սահմանազատումից հետո որեւէ պրոցես գոյություն չունի. պատգամավոր (տեսանյութ)ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին. ՌուբիոՄինչև ժամը 17:00-ն լույս չի լինիԻնչի՞, Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի ասածի հե՞տ, էս ի՞նչ եք ասում. Արթուր Հովհաննիսյանն իր կուսակցի խոսքերը հահոյանք չի համարումԿիևում պայթյուններ են որոտացելՀայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն ԱստանայումԵթե որևէ մեկը ներգրավված լինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե լինի ՔՊ-ից. Արթուր Հովհաննիսյանը՝ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասինՄասկի շոուներ․ կոռուպցիայի դեմ պայքարը թեժանում է. «Հրապարակ»ԱԺ ճեպազրույցը՝ ուղիղՏիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում». «Իրավունք» 3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ»ՔՊ վարչության նիստում Փաշինյանը պահանջել է ասելիք հավաքել. «Ժողովուրդ»Դեմս պատ է, ի՞նչ եք առաջարկում՝ գնամ գլխով խփեմ պատի՞ն.  «Հրապարակ»Սամվել Բաբայանն արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել. «Իրավունք». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ»Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ. «Իրավունք»Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում. «Իրավունք»Կձերբակալե՞ն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ»Բաքվում կայացել է ապօրինի պահվող և մեղադրվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների հերթական դատական նիստըԹրամփը բացահայտեց, թե ով է իրեն հետ պահել Իրանին հարվածելուցՎերջին տարիներին ԵՄ-ն ավելի քան 36 մլն եվրո է տրամադրել Հայաստանին․ Մարագոս ՔՊ-ն Գյումրիի հետընտրական զարգացումներն է քննարկում Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Պարգը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո
Հասարակություն

«Ինքնասիրություն ունենա՝ կգնա, կգցվի», «ջուր մի տվեք՝ թող սատկի»․ ստեփանավանցի 43-ամյա կնոջ մահվան դրդապատճառը սկեսուրի կտտանքնե՞րն են եղել․ ինչ են պատմում աղջիկն ու ընկերուհին․ բացառիկ մանրամասներ

Ապրիլի 30-ին մի շարք լրատվամիջոցներն անդրադարձան Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ 43-ամյա կինը՝ Էդիտա Գ.-ն, նախնական տեղեկություններով, ինքնասպանության է դիմել՝ նետվելով Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճի կամրջից։ Նրա դին գտել են կամրջի տակ՝ քարերի մոտ, այն բանից մեկ օր անց, երբ Էդիտայի ամուսինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ կինը դուրս է եկել և այլևս չի վերադարձել։

Կնոջ դին գտնելուց հետո նախաձեռնվել է քրեական վարույթ պարզելու համար՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն։

Շրջանառվող լուրերի համաձայն` կնոջ ինքնասպանության դրդապատճառը նրա սկեսուրի՝ Մելանյա Մ.-ի անտանելի վերաբերմունքն է հարսի նկատմամբ։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Էդիտայի մանկության ընկերուհին՝ Մարինե Շ․-ն պատմեց, որ Էդիտային քրոջ նման է ընդունել ու ծանր է տարել նրա կորուստը։ Առավել նեղստրել է, երբ լսել է, որ իր մտերիմ ընկերուհին, ինչպես իրեն ասել են բարեկամ ու հարևանները, օր ու արև չի տեսել սկեսուրի ձեռքին։

Մարինե Շ․-ն մեզ հետ զրույցում պատմեց, որ հոգեհանգստի ժամանակ, երբ սկեսուրը մտել է սգո սրահ, թոռները, այսինքն՝ Էդիտայի դուստրերը (17 և 19 տարեկան աղջիկները), իրենց տատիկին թույլ չեն տվել ներս մտնել։

Ի վերջո, սկեսուրը մի քանի րոպե նստել է, որից հետո նրան ինչ-որ մեկը մոտեցել ու դուրս է հրավիրել։

«Ինչպես ինձ պատմեցին, էդ աղջիկը, ինչ հարս ա գնացել, 20 տարի շարունակ այդ ընտանիքում վեճեր են եղել ու հասել է նրան, որ էդ աղջիկը էլ չի դիմացել»,-ասաց Մարինե Շ-ն։

Նա պատմեց, որ այդ մասին չի կարողացել լռել ու ֆեյսբուքյան գրառմամբ փորձել է ներկայացնել Էդիտայի վիճակն ընտանիքում՝ կոչ անելով բոլորին պատմել այն, ինչ տեղի է ունեցել այդ ընտանիքում՝ միաժամանակ չվիրավորելով որևէ մեկին։ Մեր զրուցակցի գրառումից հետո ֆեյք էջերով հարձակումներ են եղել։ Մասնավորապես, Մարինե Շ․-ի ընտանիքի անդամների լուսանկարները տեղադրվել են ֆեյսբուքյան ֆեյք էջում և «համեմվել» հայհոյանքներով։ 

Այս մասով, Մարինե Շ․-ն հաղորդում է ներկայացրել և վստահեցնում է, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ֆեյք էջի հետևում թաքնված անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն։ 

Ինչ վերաբերվում է ընկերուհու հետ կատարվածին, ապա Մարինե Շ.-ն նկատում է, որ երեխաները վկայություն են տվել՝ պատմելով իրենց տատի վերաբերմունքի մասին՝ մոր նկատմամբ։

«Աղջիկներն անգամ ձայնագրություններ ունեն»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Հարցին, թե՝ իր վիճակի մասին Էդիտան երբեք չի՞ կիսվել ընկերուհու հետ, վերջինս պատասխանեց, որ Էդիտան շատ փակ է եղել, իսկ վերջին շրջանում ընդհանարպես ոչ մեկի հետ չի շփվել․ որևէ մեկի հետ զրույցի բռնվելուց խուսափել է, բոլորին միայն բարևել-անցել է, իսկ երբ բան են հարցրել՝ ասել է, թե շտապում է ու հեռացել։

«Ասում են՝ անկրակ ծուխ չի լինում․ դպրոցի ծնողներն են ասում, աշխատակիցներն են ասում, որ շատ հաճախ Էդիտան ծեծված է եղել։ Ես չգիտեմ՝ ամուսնո՞ւ, թե՞ ում, բայց այդ շփվող աղջիկն անգամ մի բաժակ սուրճի չի գնացել»,- ասաց Մարինե Շ-ն։

Նա պատմեց նաև, որ սկեսուրը խաղամոլ է ու տանուլ է տվել։ Գումարով ժամանակին օգնել են Էդիտայի ծնողները, իսկ երբ արդեն Էդիտայի հայրն առողջությունը կորցրել է ու այլևս չի կարողացել օգնել՝ աղջկա նկատմամբ կտտանքները վերսկսել են։

«Ասում են, թե հարազատ մարդ ունեն իշխանության ղեկավար կազմում։ Եթե նրանք, ում անունները տալիս են, պետք է լռեն, ու թույլ տան, որ այդօրինակ բռնությունները մնան անպատիժ, ապա այսօր մեր ընկերուհու օրինակով, շատ ուրիշ ընտանիքներում կանայք կենթարկվեն բռնության»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա փոխանցմամբ` խոսքը ոմն Լևոն Մարիկյանի մասին է, ով, ըստ լուրերի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է:

NEWSPRESS.am-ը զրուցեց նաև Էդիտայի աղջիկներից Մոնիկայի հետ։ 17-ամյա աղջիկը պատմեց, որ տատիկը միշտ վատ է վերաբերվել մորը։

«Էս վերջին 5 ամիսը մենք ընդհանապես չենք շփվել տատիկի հետ։ Ես հեռախոսիս մեջ բլոկել եմ իր համարը»,- մեզ հետ զրույցում ասաց Մոնիկան։

Աղջիկները կասկածներ ունեն նաև, որ իրենց տատիկը ծեծել է մորը։

«Մենք տեսել ենք` ինչպես է նա անգամ իր սեփական աղջկան դաժանաբար ծեծում, մազերից քաշում։ Եթե իրա սեփական աղջկա հետ տենց էր վարվում՝ մամայիս ինչի՞ պետք ա խղճար, իրա հարսն էր»,- ասաց Մոնիկան։

Նա պատմեց, որ երբեմն մորը թողնում էին տատի հետ մենակ ու գնում էին պարապմունքի, իսկ երբ վերադառնում էին՝ մայրը բողոքում էր երիկամների ցավից։

«Ինչի՞ պետք ա ցավեր մամայիս պոչկեքը։ Գալիս էինք, զգում էինք, որ մաման մի տեսակ ուրիշ ձև ա, բայց չէինք պատկերացնում, որ կարող էին ծեծել»,- ասաց Մոնիկան՝ կասկածներ հայտնելով, որ տատիկն է հարվածել մորը։

Աղջիկը ևս հաստատեց մոր ընկերուհու տեղեկությունը, որ սգո սրահից դուրս են արել տատին և հավելեց․ «Ինքը համ տեսնում էր, որ մենք վատ ենք, անգամ Շտապօգնություն էինք կանչել, համ գոռալով գնում էր՝ «հաջորդը դուք եք ու ձեր տատը» (նկատի ունի մայրական կողմի տատին-խմբ․), «այ կտեսնենք՝ հաջորդը դուք եք»»,- պատմեց աղջիկը։

Նա պատմեց, որ հոգեհանգստի օրը տատն իր մայրիկին մեղադրել է ինչ-որ գողության մեջ, որի մասին մինչ այդ օրը միայն ինքն է տեղյակ եղել։ Բայց աղջիկը վստահ է՝ դրանք միայն մեղադրանքներ են։

«Մամաս ասում էր՝ մենակ ձեր համար եմ էսքան ամեն ինչ տանում ու համբերում, ձեր համար եմ ապրում։ Մամաս շատ վախեցած էր։ Իսկ երբ մի անգամ մամաս շատ վախեցած մտավ սենյակ, ուզում էինք ջուր տանել նրան, տատս ասաց՝ մի տարեք, թող սատկի։ Տատը մամային ասում էր՝ որ դու ինքնասիրություն ունենաս, կգնաս կգցվես»,- պատմեց աղջիկը։

Դեպքի օրը մոր մասին երկար ժամանակ լուր չեն ունեցել։ Մոնիկան որոշել է արգելափակումից հանել տատի համարը և նրանից մի տեղեկություն իմանալ։ Սակայն վերջինս շատ վատ է արձագանքել, ու ասել, թե՝ իրեն ինչ, որ մայրը չկա, ի՞նչ կապ ունի ինքն այդ ամենի ինչի հետ։

«Մամայիս ոչ մի անգամ մենակ չէի թողնում դուրս գա, այդ օրը տանը չէի, քույրս էլ քնած է եղել ու մամաս պահը գտել է»,- ասաց աղջիկը։

Նա պատմեց, որ մայրն անգամ մտածում էր թաքուն դուրս գալ տնից ու հեռու մի տեղ թաքնվել, հետո իրենց կանչել իր մոտ։ 

Հիմա աղջիկներն իրենց հոր հետ, պապիկի մոտ են ապրում։ Մոնիկան նաև փաստեց, որ կան ձայնագրություններ, թե ինչպես է կտտանքների ենթարկում տատն իրենց մորը։ Նրանք ուզում են վրեժխնդիր լինել մոր չապրած կյանքի համար՝ համոզված լինելով, որ մոր ինքնասպանության դրդապատճառը տատն է։

Հ.Գ. NEWSPRESS.am-ը պատրաստ է հրապարակել նաև մյուս կողմի` Մելանյա Մ.-ի պատասխանը:

Արմինե Մկրտումյան