Վարդանյանի «դատական նիստին» դատավորներին ինքնաբացարկի միջնորդությունը թողնվել է առանց քննարկման Ծաղկունքի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել, որից մեկը հայտնվել է դաշտում Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Երևանի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1 միլիոն 677 հազար դոլար արժեքով հողամասը Պաղեստինից 15 տարի կպահանջվի բնականոն կյանքին վերադառնալու համարԱյսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն․ Օսկանյան Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք երկրների ՊՆ ղեկավարների հետ Պետք չի հիշացնել ինձ, որ ես տղամարդ եմ, ես էլ կարող եմ ձեզ հիշեցնել, որ կին եք, էդ ինչ ասելու բան է. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ինԱրձանագրում ենք ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը․ Հարությունյան 1 օրում 11 ավտովթար է եղել. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքՏաթևն ու Որոտանի կիրճը կարող են հայտնվել Համաշխարհային ժառանգության ցանկումԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ) Եթե ասում եմ՝ ճիշտ չէ, նշանակում է՝ մտահոգված եմ և դատապարտում եմ. ՀՀ ՄԻՊ-ը՝ լրագրող Լիլիթ Աղեկյանի մասինԵրևանում մայիսի 24-ին կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի փառատոնը«Պարո՛ն Կոնջորյան, շատ ուշադիր լսեք. 20 տարեկանից աշխատավարձ եմ ստանում, 27-ից՝ աշխատավարձ տալիս. նոր բնակարան եմ գնելու, որի համար կարող եք շնորհավորել». «Թող լինի՝ նոր» (տեսանյութ)ՔԿՀ-ում երիտասարդը անօգնական վիճակում է հայտնվում, մահանում ոչ պատշաճ բուժման պատճառով. Թորոսյանը՝ ՄԻՊ-ին
Չպարզված հանգամանքներում զինվոր է հոսանքահարվել ու մահացել. ՊՆ
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները պատրաստվում են գործադուլի. ՈւՂԻՂ«Ալի՛և, դիկտատո՛ր». Գերմանիայում ոստիկանությունը բռնությամբ արգելել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ակցիա իրականացնել (տեսանյութ)Իշխանության հետ լավ լինելը չի ապահովագրում պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին. Մհեր Մկրտչյանը` Էմին ԹորոսյանինԿասկածեցի, զանգահարեցի բանկ, ասացին՝ ձեր անունով վարկ են ձևակերպել, զեղծարարը գյումրեցի է. քաղաքացի (տեսանյութ)Սաղ մանրամասն նայեցինք, հնարավորինս անում ենք, շատ բարդ է. ջրասուզակը՝ փոքրիկի որոնումների մասին (տեսանյութ)«Կրթվելը նորաձև է» արշավին սովորեցնում են «Ինչպես թքել քաղաքացու վրա, որ չվրիպե՞ս». Արմենուհի ԿյուրեղյանՌուսաստանը պատրաստվում է Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին. ՊեսկովԱսում էիք՝ Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի, հիմա պատասխանեք՝ ո՞ւր է, օդո՞ւմ է, թե՞ չկա. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
«Սմավերդի» կոչվող լճից դուրս է բերվել քաղաքացու դին
Քաղաքապետարանը միակողմանի խզել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի հետ պայմանագիրըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունՄհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցերՄայիսի 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատԱյո՛, 3 բնակարան ունեմ. մեկը Ժողովուրդ թերթի խմբագրությունն է, 2-ն էլ օգտագործում ենք և լավ ենք անում. պատրաստվում եմ գնել 4-րդը, եթե պետք լինի՝ նաև 5-րդը. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը
Հայր ու որդի գնացել են Ախուրյանի «Սմավերդի լիճ». տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նոր մանրամասներ՝ ձկնորսի ջրախեղդ լինելու մասին
Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համարՇիրակի մարզում ձկնորս է ջրանհեղձ եղել. ահազանգ (տեսանյութ)Խաղաղության օրակարգից ի՞նչ կա. Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում. Արթուր ԽաչատրյանՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)Մեր ապօրինի վարկերը չեն մարվել, ԿԲ նախագահի հայտարարությունն իրականության հետ կապ չունի. հաքերներից տուժած քաղաքացի (տեսանյութ)Վարչապետի պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ, դժվար թե ներողություն խնդրի. ՔՊ-ականՌուբեն Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ. Ղազարյան«ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանի կինը դարձել է «Հայ Փոստի» տնօրեն, կոռուպցիա չկա՞». Թովմասյանը՝ ՀԿ նախագահինՀամայնքային հողամասը գնել են 18 մլն դրամով և 21 օր անց վերավաճառել 263,5 մլն դրամովԹուրքիայի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը ևս այցելել է ԲաքուԱՄՆ դեսպանատանը մայիսի 18-ից կդադարի գործել հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգըՍահմանագծի երկայնքով արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆԶելենսկին Ստամբուլում, Պուտինից բացի, որևէ մեկի հետ չի հանդիպի. Պոդոլյակ«Փաշինյանն իշխանության չէր եկել Մարտի 1-ի առիթով հուշարձան տեղադրելու, ո՞ւր են 10 uպանnւթյան բացահայտումները». Թովմասյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին

ԵԺԿ բանաձևը ընդունվել է հակազգային իշխանության գրասենյակում, կապ չունի հայի իրական շահի հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը․

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կապակցությամբ, որը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։

Ակնհայտ է, որ այդ բանաձեւի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող Հայաստանի իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի օրակարգում է հայտնվել ԵԺԿ որոշ ազդեցիկ գործիչների անձնական լոբբինգի արդյունքում՝ առանց ԵԺԿ անդամ հանդիսացող հայաստանյան կուսակցությունների հետ նախնական քննարկման։

Նման գործելաոճը ոչ միայն դատապարտելի է, այլեւ ամբողջությամբ հակասում է ԵԺԿ սկզբունքներին եւ արժեքներին, որոնց մենք ականատես ենք եղել եւ մշտապես բարձր ենք գնահատել մեր անդամության ողջ տարիների ընթացքում։

Խախտվել են համերաշխության, թափանցիկության, ներառականության, գործընկերության՝ քաղաքական ընտանիքին հատուկ սկզբունքները։

Ինչ վերաբերում է ընդունված բանաձեւի բովանդակությանը, ապա այն Հայաստանում իշխող ռեժիմի արկածախնդրության արտահայտումն է, ինչի մասին փայլուն գիտակցում են Եվրոպական Միության բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք նույն ԵՄ հնարավոր ընդլայնման կապակցությամբ վերջին համաեվրոպական ընտրություններին խիստ զգուշավոր էին եւ զուսպ անգամ Բալկանյան եւ ՏՐԻՈ-յի երկրների անդամության գործընթացի վերաբերյալ։

Անընդունելի են նաեւ կրկնակի ստանդարտները, երբ ԵԺԿ-ն ուկրաինական պատերազմի դեպքում կտրուկ դեմ է արտահայտվում «պարտադրված խաղաղությանը», բայց աջակցություն է հայտնում Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի ներքո, Հայաստանի կողմից միակողմանի զիջումներով եւ ինքնիշխանության ոտնահարումով ձեւավորված այսպես կոչված «խաղաղության պայմանագրին»։

Հայաստանի գործող վարչախմբի կողմից ընդդիմության, մասնավորապես՝ ՀՀԿ անդամների նկատմամբ անթաքույց կերպով իրականացվող քաղաքական ճնշումների ֆոնին Հայաստանի ժողովրդավարացման մասին խոսույթը երկդիմի է եւ անպատվաբեր Եվրոպական Միության ամենախոշոր քաղաքական ընտանիքի համար։

Արցախյան հիմնախնդրի, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների, Բաքվի բանտերում որպես պատանդ պահվող հայ գերիների, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւում տեղ գտած կցկտուր ձեւակերպումները զգալիորեն զիջում են նույն ԵԺԿ պատգամավորների կողմից հեղինակված՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերին։

Նման բանաձեւի ընդունումը հակասում է նաեւ մինչ այսօր Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին եւ ընդունված փաստաթղթերին, ինչը լրացուցիչ ընդգծում է տվյալ բանաձեւի ստեղծման եւ ընդունման գործընթացի ողջ հակասությունները ԵԺԿ քաղաքական մշակույթին։

Նման գործելաոճը հարվածում է նաեւ հայ հասարակության մոտ տարիներով ձեւավորված ԵԺԿ բարձր հեղինակությանը, ով մշտապես կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին ինչպես Հայաստանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում։

Մենք խորապես համոզված ենք, որ Հայաատան-ԵՄ հարաբերություններն ունեն իրական օրակարգ, հիմնված երկու կողմերի շահերի եւ արժեքների համադրման վրա, ինչի լավագույն ապացույցը Հանրապետական կուսակցության ստանձնած իշխանության օրոք եւ շնորհիվ բանակցված եւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է։

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը մեր բոլոր միջազգային գիրծընկերների հետ՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի»։