Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն մի փոքր նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է 389.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.49 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.01 դրամ (նվազել է 0.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 520.8 դրամ (նվազել է 0.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.80 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-387.5 դրամով, վաճառվում է 390.5-392.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 433-439 դրամով, վաճառվում է 443-451 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.50-4.70 դրամով, վաճառվում է 4.85-4.97 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390.5 դրամով:
Եվրոն գնվում է 439 դրամով, վաճառվում է 444 դրամով:
Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.75 դրամով: