Իշխանականները ասում են՝ եթե կպաշտպանեք հանրային շահը, կխոսեք կոռուպցիայից, պետական միջոցների վատնումից՝ կձերբակալվեք, կծեծվեք, կսպանվեք և այլն.... Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«Նոր Նորքի թաղապետն ու նրա ենթակաները խուլիգանական գործողություններ են կատարել հանրային գործիչ Արթուր Չախոյանի հանդեպ։ Զավեշտն այն է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին։
Այսպիսով, իշխանականները ասում են՝ եթե կպաշտպանեք հանրային շահը, կխոսեք կոռուպցիայից, պետական միջոցների վատնումից՝ կձերբակալվեք, կծեծվեք, կսպանվեք և այլն....
Եվ ամենակարևորը, դա համեմում են «ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ » ֆենոմենով.
Հայ տղամարդու պահվածքը ձևավորվում է հասարակական արժեքների, դաստիարակության, ավանդույթների ու անձնական հատկանիշների համադրությամբ։ Դուք ուր, Հայ տղամարդն ուր.............»։