Էջմիածնի քաղաքապետը հրաժեշտ է տվել աշխատակազմին․ ԼուսանկարներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովՀովիկ Աղազարյանի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն էՏ. Զավեն վարդապետ Յազիչյանը ինքնակամ լքել է հոգևոր ծառայության վայրը
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Էդմոն Մարուքյանին
Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Կայա ԿալասԵվրոպական էլիտաներին պետք է «չեմպիոն Ալիև», իսկ դրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիևից Ա տառն է մնալու. Միհրան ՀակոբյանԱնվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ալբանիայում (տեսանյութ)
Արցախցիներին տրամադրվող պետական աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարման գործընթացը մեկնարկել էՀամայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին․ Վաղարշապատի համայնքապետարան
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Շիրակի մի քանի գյուղում
Այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները. Ալեն ՍիմոնյանՄարդիկ փորձում են պարզել՝ ուր մնաց այդ երկու քոռ կոպեկը. արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա. ահազանգԱրծրուն Հովհաննիսյանը պղծում է հերոս նախնիների հիշատակը, դա արդարացվեց երկրի գլխավոր հեռուստաալիքով․ ՌԴ դեսպանի նամակը՝ ՊապիկյանինՈւկրաինան Ռուսաստանի հետ մարտում կորցրել է ևս մեկ F-16 կործանիչՔննիչներն ու դատախազները ՀՀ–ում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը իշխանություններին հաճոյանալու մասին է. Սոս ՀակոբյանՆոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota»-ինՎստահ առաջ գնացեք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարը՝ երիտասարդներինԱվարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶրոյական գիտելիքներով մարդիկ խոսում են բանակի զարգացման մասին․ Տիգրան ԱբրահամյանԲովանդակային հարցերին պատասխան չունենալու պատճառով իշխանությունները սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել. ՕհանյանԲոլոր թատրոնները կազմաքանդում է Նիկոլի սիրելի Ռուբեն Բաբայանի կլանըՌուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին. Գերմանիայի կանցլեր Ի՞նչ է թաքցնում իշխանությունը, որ սահմանազատումից հետո որեւէ պրոցես գոյություն չունի. պատգամավոր (տեսանյութ)ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին. ՌուբիոՄինչև ժամը 17:00-ն լույս չի լինիԻնչի՞, Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի ասածի հե՞տ, էս ի՞նչ եք ասում. Արթուր Հովհաննիսյանն իր կուսակցի խոսքերը հահոյանք չի համարումԿիևում պայթյուններ են որոտացելՀայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն ԱստանայումԵթե որևէ մեկը ներգրավված լինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե լինի ՔՊ-ից. Արթուր Հովհաննիսյանը՝ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասինՄասկի շոուներ․ կոռուպցիայի դեմ պայքարը թեժանում է. «Հրապարակ»ԱԺ ճեպազրույցը՝ ուղիղՏիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում». «Իրավունք» 3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ»ՔՊ վարչության նիստում Փաշինյանը պահանջել է ասելիք հավաքել. «Ժողովուրդ»Դեմս պատ է, ի՞նչ եք առաջարկում՝ գնամ գլխով խփեմ պատի՞ն.  «Հրապարակ»Սամվել Բաբայանն արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել. «Իրավունք». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ»Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ. «Իրավունք»Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում. «Իրավունք»Կձերբակալե՞ն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ»Բաքվում կայացել է ապօրինի պահվող և մեղադրվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների հերթական դատական նիստըԹրամփը բացահայտեց, թե ով է իրեն հետ պահել Իրանին հարվածելուցՎերջին տարիներին ԵՄ-ն ավելի քան 36 մլն եվրո է տրամադրել Հայաստանին․ Մարագոս ՔՊ-ն Գյումրիի հետընտրական զարգացումներն է քննարկում
Մամուլ

«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկը գերակտիվ երեխա էր, ամեն հարցում առաջատար էր, լավ ընկեր իր շրջապատի համար: Շատ էր սիրում նկարել, խեցեգործությամբ զբաղվել, դհոլ նվագել անսամբլում, փոքրուց նաև ֆուտբոլով էր տարված, արդեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր: Դպրոցում սիրված աշակերտ է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Հայկի մայրիկը: Նշում է՝ որդին սիրում էր նվեր ստանալ լեգոներ, հետաքրքիր և ուսուցողական կոնստրուկտորներ. «Այնպիսի բաներ, որոնք կզարգացնեին նրա միտքը, կկարողանար կյանքի կոչել իր մտահղացումները: Ոչ թե ինչ-որ խաղ խաղալ, այլ ինչ-որ բան կառուցել: Իր ուսուցիչները, որոնց մոտ տարբեր խմբակների է հաճախել, շատ գոհ էին իրենից: Նկարչական շատ ցուցահանդեսների ենք մասնակցել: Խեցեգործության ուսուցչուհին կին էր, միշտ հիանում էր իրենով: Երևի չորրորդ դասարանում էր, հանձնարարություն էին տվել, նա էլ խնձոր էր պատրաստել՝ որդը ներսից դուրս եկած: Ցեղասպանության թեմայով նկար ունի, կարմիր գույնի ալիքներով ծով է նկարել, իսկ ծովում ծառերից թափված բազմաթիվ խնձորներ են: Բայց իր բոլոր նախասիրությունները մի կողմ դրեց և ֆուտբոլն ընտրեց»:

Հայկը ծնունդով Երևանից է, ընտանիքով բնակվել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղում: Նրա հետաքրքրություններն արվեստն ու սպորտն էին, օտար լեզուներից սիրում էր ռուսերենը: Բանակ զորակոչվելուց առաջ ընդունվում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ֆուտբոլի բաժին: «Սիրում էր իր մասնագիտությունը, շատ լավ մարզիչ կլիներ: Հրաշալի հասկանում էր երեխաների հոգեբանությունը և կարող էր հեշտությամբ աշխատել նրանց հետ: Ընդունվեց բուհ, բայց այդպես էլ ուսանող չդարձավ: Դա ինձ համար մեծ ցավ է: Քննությունները հանձնեց, ընդունվեց, շատ էինք ուրախացել, պետք է վերադառնար բանակից ու շարունակեր ուսումը: Շատ մեծ ծրագրեր ուներ ապագայի հետ կապված: Իր հայրենիքին օգտակար եղավ, բայց իր մնալով ավելին կարող էր անել մեր երկրի համար»:

2021 թ. հուլիսի 27-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել Կապան: Ավագ հրաձիգ էր: «Ես Հայկին ճանապարհել եմ բանակ այն ժամանակ, երբ Կառլենը՝ եղբայրը, դեռ բանակում էր: Կառլենս անցել է պատերազմով, ծառայել «Եղնիկներում»: 40 օր իրենից տեղեկություն չենք ունեցել, հետո եկել է արձակուրդ: Եվ պատկերացրեք, որ այս ապրումներից հետո Հայկին եմ ճանապարհել, պատկերացրեք, թե ինչ եմ ապրել: Մինչև բանակ գնալը Հայկս վթարի ենթարկվեց, ծունկը վնասվեց: Ֆուտբոլի պարապմունքներից, խաղերից հետ էր ընկնում: Իրեն առաջարկեցին, որ կարող է ոտքը բուժել և երեք տարի հետո զորակոչվել բանակ: Բայց Հայկը մերժեց այդ առաջարկը. «Ես իմ հասակակիցների հետ կմեկնեմ ծառայության: Ես պետք է ծառայեմ»: Կարծես ներսում ինչ-որ վրեժ ունենար: Չկարողացանք իրեն համոզել, նա կարողանում էր իր խոսքն առաջ տանել»:

Շատ հետո է մայրիկն իմացել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկն էլ մյուսների հետ օգնություն է հավաքել, պաշտպանիչ ցանցեր գործել ռազմաճակատ ուղարկելու համար: «Մեզ հետո պատմեցին, որ արկղերի վրա գրում էր. «Եղնիկներ, Կառլենին, ապե՛ր, զանգի տուն»»:

Հայկի ծառայությունը շատ լավ է անցել: «Բազմաթիվ պատվոգրեր ունի: Արմավիրում ծառայելու ժամանակ հակագազով վարժություն էին կատարել, ասում էր՝ մա՛մ, ինչ-որ բան սարքին չէր: Պետք է սերժանտի կոչումով տեղափոխվեր Կապան, բայց չստացվեց: Մի տեսակ նեղսրտել էր: Ինձ ասաց. «Սերժանտն ի՞նչ է, ավելի բարձր կոչումով եմ Կապանից տուն գալու»: Հայկին ասացի՝ ինձ համար դա նշանակություն չունի, կարևորը, որ ծառայես ու անվտանգ տուն հասնես»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ռազմական գործողությունների կիզակետում է հայտնվում նաև Հայկը: «Շատ ծանր վիճակում են եղել՝ շրջափակման մեջ: Ես ու ամուսինս տեղյակ չենք եղել, բայց եղբոր հետ խոսելիս ասել է. «Շրջափակման մեջ ենք, հրամանատարական կազմը խոստացել է, որ հրետանի կաշխատի, մեզ այստեղից դուրս կհանեն»: Վերջին անգամ իր հետ խոսել ենք սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 10-11-ի միջակայքում: Ամբողջ գիշեր մարտնչել է: Իր մոտից եկած տղաներն են ինձ պատմել, որ Հայկն իր դիրքը թողել է, գիշերով գնացել և կողքի դիրքին է օգնել, նորից վերադարձել իր դիրք: Զոհվել է այն դեպքում, երբ շատ հանգիստ կարող էր նահանջել: Իր զենքը ինչ-որ պահի խափանվել է, նորակոչիկի ПК-ն է վերցրել, իսկ իրենց ասել՝ դուք նահանջեք, ձեր փոխարեն կկրակեմ: Այդ տղան փաթաթվել էր ամուսնուս ու ասում էր. «Ձեր տղայի շնորհիվ ենք ողջ մնացել, կարողացանք դուրս գալ, որովհետև Հայկը կրակեց»: Նրանց ասելով՝ Հայկն առաջին զոհն է եղել:

Հայկը դիրքում կռվել է մինչև վերջ, անգամ դիրքից դիրք գնալով: Տղաներն են պատմում՝ դիմում էին հրամանատարությանը, որ գործի դնեն հրետանին, քանի որ թշնամին արդեն իրենց դիրքեր էր հասել»: Հայկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: Մոտ մեկ շաբաթ անց տուն «վերադարձել» մեր 32 տղաների հետ: «Սեպտեմբերի 13-ի կեսօրին ամուսինս ու եղբայրս Կապանում էին: Պատմում են՝ Ներքին Հանդում զորք կար, երբ հարցրել են, թե ինչո՞ւ չեն բարձրանում դիրքեր տղաներին օգնելու համար, արձագանքել են՝ հրաման չեն ստացել:

Հայկը դիրքապահ չի եղել: Սեպտեմբերի 12- ին՝ ժամը 8-9-ի կողմերը, Ներքին Հանդի դպրոցից մի քանի տղաների բարձրացրել են դիրքեր՝ իբր ինժեներական աշխատանքների, թողել երեխաներին այդտեղ ու գնացել: Դրանից առաջ Հայկը պատմել էր՝ 20 օր դիրք էին բարձրանում, ամեն ինչ կարգի բերում, բայց հաջորդ անգամ նույն դիրքը չէին գնում, որովհետև այն արդեն հանձնված էր, գնում էին ուրիշ դիրք»: Տղաների զոհվելու հանգամանքների առթիվ քրեական գործ է հարուցված: «Մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել: Չգիտենք, թե ում տանք մեր հարցերը, իսկ դրանք այնքան շատ են»:

Մայրիկը հիշում է՝ իրենց բարեկամներից մեկը Հայկին ասել էր՝ եթե պատերազմ լինի, նահանջի: «Բայց Հայկն ասում էր. «Չէ, մենք պիտի հող, երկիր պահենք: Ամեն մեկն իր գլուխը պահելով՝ երկիր չի պահում, մա՛մ ջան: Դու տղուդ ո՞նց գիտես, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ»: Հայկը մնաց իր համոզմունքին, որ պետք է հողը պահի: Պայքարող տեսակ էր: Եթե բակում անհավասար կռիվ լիներ, նա չէր վախենում, այդ կռվի կենտրոնում էր: Դասղեկն է պատմում՝ կարող էր ուրիշ աշակերտի համար վիճել ուսուցիչներից ինչ-որ մեկի հետ. «Ընկեր Գրիգորյան, ճիշտը պետք է անցնի»: Նա ճշտի մարտիկ էր: Դրա համար նաև հարգանք էր վայելում շրջապատում: Հանուն ընկերոջ, փոքր ու մեծի ոչինչ չէր խնայում: Նույն հարգանքը նաև ծառայության ժամանակ է վաստակել: Իր գունդը, ծառայակից ընկերներն ասում են՝ նա ավելի բարձր մեդալների է արժանի: Դիմեցինք պաշտպանության նախարարությանը, որտեղից մեզ շնորհակալություն հայտնեցին, բայց պատասխանը կարող եմ մի քանի բառով այսպես ձևակերպել՝ ինչ տվել ենք, դա է»:

Ապրելու ուժի մասին: «Կառլենն է ինձ ուժ տալիս, նա իմ մոտիվացիան է: Իմ միակ ուժն ու հույսն իմ Կառլենն է, իր մեջ Հայկին էլ եմ տեսնում: Ինձ համար Հայկը կա: Հայկին ուրիշ տեղ չեմ կարողանում տեսնել: Իմ ենթագիտակցության մեջ Հայկս դեռ Ներքին Հանդում է: Եթե հակառակի մասին մտածեմ, կարող եմ խելագարվել»:

Հ. Գ. - Հայկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Մերձավանի գերեզմանատանը՝ տատիկի ու պապիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում