Ալբանիայում հանդիպել են Էրդողանն ու ԱլիևըՌեֆորմիստների կուսակցությունը ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում է վարչապետի թեկնածու առաջադրել Վահան ԲաբայանինԱլիևը բազմել է հարմարավետ երկտեղանոց բազմոցին, իսկ իրեն նստեցրել են փոքրիկ աթոռին. Ղազարյան
Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստը
Մարմարիկում փրկարարները գետից կասկածելի կենդանի դուրս բերեցին (տեսանյութ)ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմպիչմենտի՞. Արտակ ԶաքարյանԷջմիածնի քաղաքապետը հրաժեշտ է տվել աշխատակազմին․ ԼուսանկարներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովՏ. Զավեն վարդապետ Յազիչյանը ինքնակամ լքել է հոգևոր ծառայության վայրը
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Էդմոն Մարուքյանին
Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Կայա ԿալասԵվրոպական էլիտաներին պետք է «չեմպիոն Ալիև», իսկ դրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիևից Ա տառն է մնալու. Միհրան ՀակոբյանԱնվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ալբանիայում (տեսանյութ)
Արցախցիներին տրամադրվող պետական աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարման գործընթացը մեկնարկել էՀամայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին․ Վաղարշապատի համայնքապետարան
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Շիրակի մի քանի գյուղում
Այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները. Ալեն ՍիմոնյանՄարդիկ փորձում են պարզել՝ ուր մնաց այդ երկու քոռ կոպեկը. արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա. ահազանգԱրծրուն Հովհաննիսյանը պղծում է հերոս նախնիների հիշատակը, դա արդարացվեց երկրի գլխավոր հեռուստաալիքով․ ՌԴ դեսպանի նամակը՝ ՊապիկյանինՈւկրաինան Ռուսաստանի հետ մարտում կորցրել է ևս մեկ F-16 կործանիչՔննիչներն ու դատախազները ՀՀ–ում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը իշխանություններին հաճոյանալու մասին է. Սոս ՀակոբյանՆոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota»-ինՎստահ առաջ գնացեք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարը՝ երիտասարդներինԱվարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶրոյական գիտելիքներով մարդիկ խոսում են բանակի զարգացման մասին․ Տիգրան ԱբրահամյանԲովանդակային հարցերին պատասխան չունենալու պատճառով իշխանությունները սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել. ՕհանյանԲոլոր թատրոնները կազմաքանդում է Նիկոլի սիրելի Ռուբեն Բաբայանի կլանըՌուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին. Գերմանիայի կանցլեր Ի՞նչ է թաքցնում իշխանությունը, որ սահմանազատումից հետո որեւէ պրոցես գոյություն չունի. պատգամավոր (տեսանյութ)ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին. ՌուբիոՄինչև ժամը 17:00-ն լույս չի լինիԻնչի՞, Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի ասածի հե՞տ, էս ի՞նչ եք ասում. Արթուր Հովհաննիսյանն իր կուսակցի խոսքերը հահոյանք չի համարումԿիևում պայթյուններ են որոտացելՀայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն ԱստանայումԵթե որևէ մեկը ներգրավված լինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե լինի ՔՊ-ից. Արթուր Հովհաննիսյանը՝ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասինՄասկի շոուներ․ կոռուպցիայի դեմ պայքարը թեժանում է. «Հրապարակ»ԱԺ ճեպազրույցը՝ ուղիղՏիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում». «Իրավունք» 3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ»ՔՊ վարչության նիստում Փաշինյանը պահանջել է ասելիք հավաքել. «Ժողովուրդ»Դեմս պատ է, ի՞նչ եք առաջարկում՝ գնամ գլխով խփեմ պատի՞ն.  «Հրապարակ»Սամվել Բաբայանն արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել. «Իրավունք». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ»Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ. «Իրավունք»Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում. «Իրավունք»
Մամուլ

Հայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը նպատակ ունեն համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ և բազմակողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է խորացնել կապերը թյուրքական պետությունների և Պակիստանի հետ։ Թեմայի հետ կապված՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ փաստացի Թուրքիան խորացնում է կապերը սուննիական երկրի՝ միջուկային պետություն Պակիստանի հետ. «Թուրք-պակիստանյան կապերի հիմքում ընկած են պանիսլամիստական ծրագրերը՝ Իսլամաբադը ցանկանում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական շահերից ելնելով։ Թուրքիայի համար Պակիստանն ելք է դեպի Հնդկական օվկիանոս և կապ է իսլամական աշխարհի հետ։

Թուրքիան և Պակիստանը վերջերս ստորագրել են 24 համաձայնագիր համագործակցության շուրջ։ Կողմերը մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի»։ Մյուս կողմից, ըստ ալիքի վերլուծաբանների, Ադրբեջանը ցանկանում է մաս կազմել թուրք-պակիստանյան դաշինքի և կապող օղակ հանդիսանալ Անկարայի և Իսլամաբադի միջև. «Պակիստանը հետաքրքրված է ադրբեջանական նավթագազային ռեսուրսներով, գեոպոլիտիկ հարմար դիրքով՝ Կասպից ծով-Սև ծով միջանցքի շրջանակներում։ Իր հերթին, Ադրբեջանը զենքեր է գնում Պակիստանից, խորացնում է երկկողմ տնտեսական կապերն ու ձեռք է բերում նոր դաշնակից իսլամական աշխարհում։

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը եռակողմ ֆորմատով համատեղ զորավարժություններ են անցկացնում, և դրանք կրելու են պարբերական բնույթ։

Ադրբեջանն ու Պակիստանը վերջերս ստորագրել են բազմաթիվ պայմանագրեր էներգետիկայի, ռազմական արդյունաբերության, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Կողմերը ցանկանում են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան մեկ միլիարդ դոլարի»։

Իսկ ո՞րն է Հայաստանի անելիքը. «Հայաստանը պետք է խորացնի կապերը հարևան ու բարեկամ Իրանի հետ՝ երկկողմ կապերը պետք է բարձրացնել ռազմավարական դաշինքի մակարդակի։ Վերջերս հայ-իրանական համատեղ զորավարժություններ են կայացել, ինչը սթափեցնող մեսիջ էր թուրք-ադրբեջանական տանդեմին։

Իրան-ԱՄՆ բանակցությունների արդյունքում հնարավոր է Իրանից հանվեն պատժամիջոցներ, թուլանա Արևմուտք-Իրան լարվածությունը, ինչը դրական կազդի նաև հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վրա։

Իրանը Հայաստանի տարածքով՝ Հյուսիս-Հարավ միջանցքով կարող է դուրս գալ վրացական սևծովյան նավահանգիստներ և Եվրոպա, ինչպես նաև Վերին Լարսով՝ դեպի ՌԴ։ ՌԴ-ն և Իրանը վերջերս ստորագրեցին ռազմավարական դաշնակցային նոր պայմանագիր, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա նաև ՌԴ-ՀՀ-Իրան եռակողմ նախագծերը խթանելու համար։

Դրան զուգահեռ, ՀՀ-ն պետք է խորացնի կապերը միջուկային տերություն, հզոր տնտեսություն ունեցող Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը Պակիստանի թիվ մեկ գեոպոլիտիկ հակառակորդն է, և եթե Պակիստանը խորացնում է կապերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ապա Հայաստանը դրան ի հակակշիռ պետք է սերտացնի կապերը Հնդկաստանի հետ։

ՀՀ-ն զենքեր է գնում Հնդկաստանից, բայց դրան զուգահեռ պետք է միլիոնավոր ներդրումներ ներգրավել Հնդկաստանից հայկական տնտեսության մեջ։Հնդկաստանը ցանկանում է կյանքի կոչել Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը՝ դրանով հնդկական ապրանքները կարող են նաև Հայաստանի տարածքով ելք ունենալ դեպի Եվրոպա։

Հայ-իրանա-հնդկական կապերի խորացումն ու ռազմա-քաղաքական ու տնտեսական դաշինքը բխում է նաև Մոսկվայի շահերից, քանի որ այդ դաշինքը փակելու է Մեծ Թուրանի ճանապարհը։ Մեծ Թուրանն ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է Հայաստանի, ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, անգամ Հնդկաստանի համար։ Հնդկաստանում չեն բնակվում թյուրքախոս ժողովուրդներ, սակայն բնակվում է կես միլիարդի հասնող մահմեդական բնակչություն, իսկ Թուրքիան պանթուրքիզմին զուգահեռ առաջ է քաշում նաև պանիսլամիստական ծրագրեր։

Այսպիսով, Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանց դաշնակից Պակիստանին դիմագրավելու համար ՀՀ-ն պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ՝ բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական և տնտեսական»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում