Այսօր «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչն է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտինՇարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերԽոշոր ավտովթար ու առեղծվածային դեպք Երևանի կենտրոնում. վթարված մեքենայի մեջ հայտնաբերվել են կասկածելի փաթեթներՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»
Լոռիում դшժանшբար 29-ամյա երիտասարդի են uպանել. կան ձերբակալվածներ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ
11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանր. «Ժողովուրդ»Էդ ո՞նց է լինում էլի՝ մանկապարտեզի տենդերն իրենք շահում են, 226 միլիոն դրամ ստանում, իսկ մանկապարտեզը երկու տարի չի գործում. Արթուր Չախոյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Իշխանությունը գնում է զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով․ ԱբրահամյանՀակակոռուպցիոն կոմիտեն կարող է վաղը Ձեր դուռը թակել. «Հրապարակ»Իշխանական զույգը ձեռք չի քաշում Սյունիքից. «Հրապարակ»Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի. «Հրապարակ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում. «Հրապարակ»ՔՊ-ն Երևանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել. «Ժողովուրդ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»5 տարի է գործով վճիռ չկա. «Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործի քննությունը շարունակվում է. «Ժողովուրդ»Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չէ. ՌուբիոՆերքին գործերի նախարարը գործուղվում է Բելգիա Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից Շիրակը հերքում է. լուծարվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը ԱՄՆ-ն համոզված է՝ ՌԴ-ի դեմ հյուծող պատերազմ վարելու նախկին արևմտյան ռազմավարությունը չի գործում Չամաչեք լինելու Քրիստոսի Ավետարանի պատգամավորները․ Գերաշնորհ Տեր Մկրտիչ Պռոշյան Կրթող են՝ թող իրենք կրթվեն, որ ԱԺ ամբիոնից նորմալ բառապաշարով խոսեն ու նորմալ վարք դրսևորեն». Արտաշատում հրահանգված է հունիսին մասնակցել «Կրթվելը նորաձև է» հավաքին Ուկրաինայի պատվիրակը կժամանի Հայաստան Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը» Նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականում Փաշինյանը տարածաշրջանային զարգացումները ներկայացրել է Չեխիայի վարչապետին 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները դուրս են գրվել ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը. Radar Երևան-Մեղրի ճանապարհին վարորդը բախվել է արգելապատնեշներին՝ արմատախիլ անելով ծառերը, վիրավոր կա
«Ֆրանսիան աջակցում է խաղաղության գործընթացին»․ Փաշինյանն ու Մակրոնը հանդիպում են ունեցել
68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Փաշինյանը պատվիրակություններ է գործուղում Ֆրանսիա և Գերմանիա Արամ Ա Հայրապետը ժամանեց Կահիրե․ մանրամասներ ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի գործով նիստը «Նիկոլի մի ակնարկով լայնածավալ գործի են անցնում ՝ հանուն շեֆի»․ Գեղամ Մանուկյան ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան Այսպիսի՞ն են ձեր պատկերացումները մամուլի ազատության ու ժողովրդավարության մասին․ Գառնիկ ԴանիելյանԻսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգիստներին Փակ ձևաչափով հանդիպել են Փաշինյանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, մի շարք երկրների վարչապետներ Արագածոտնում զորակոչային հանձնաժողովի նիստ են անցկացրել, հանձնարարականներ են տվել ԵՄ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերջնականացման կապակցությամբ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է վաղաժամկետ հրադադար. ՖիդանՀՅԴ-ն ցավակցություն է հայտնել Ուրուգվայի նախագահի մահվան կապակցությամբ
Մամուլ

Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ավանդական՝ ձևական ուղերձները զարդարել «օրիգինալ» թեզերով, որոնք, ըստ էության, արդարացնում են նրա արտաքին քաղաքական կուրսը։

Այսպես, անցած տարի նա իր ուղերձին ավելացրեց «զոհի մեղքի» թարմ նոտաներ։ «Այլևս երբեք։ Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ», – ընդգծում էր նա՝ առաջարկելով խնդրի արմատը փնտրել հենց հայերի վարքում և ազատել Թուրքիային պատասխանատվությունից։

Այնուհետև նա հայ ժողովրդին «հանրային հոգեկան խանգարում» ախտորոշեց՝ Հայոց ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավմայի հետևանքով, որն, ըստ նրա, արտահայտվում է որոշ «բարի հարևանների» նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքով։ «Մենք հաճախ այլ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցում ենք հոգեցնցման վիճակում, և հենց այդ պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ տարանջատել իրողություններն ու գործոնները»,– ասել էր նա։

Պատահական չէ,որ հենց այդ օրերին՝ 2024 թվականի ապրիլի 22-ին, հայտարարվեց սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին։ Այսպիսով, տարանջատվեցին ոչ թե «իրողություններն ու գործոնները», այլ հենց Հայաստանի տարածքը։ Ուղերձի ավարտին վարչապետն անգամ ակնարկեց, թե իբր իր քաղաքականությունը հավանության է արժանացել ցեղասպանության զոհերի (և ոչ միայն նրանց, այլև իր կառավարման օրոք զոհվածների) կողմից. «Թող Հայոց ցեղասպանության նահատակները և մեր մյուս բոլոր նահատակները հանգիստ լինեն՝ մխիթարված Հայաստանի Հանրապետությամբ»։ Թերևս՝ հենց իշխող ուժի և նրա թուրքամետ կուրսի կողմից մխիթարված։

Այս տարի՝ Ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում Փաշինյանը շարունակեց նույն գիծը։ Ճիշտ է, այս անգամ նա հայ ժողովրդի համար հոգեվերլուծության սեանս չանցկացրեց, փոխարենը հուշեց, թե ինչպես պետք է նշել այս օրը։ Նրա կարծիքով, հայերը պետք է սահմանափակվեն անձնական ցավով և ներքին ապրումներով, իսկ Ցեղասպանության հիշատակն ավելի ճիշտ կլինի «վայելել»՝ բացելով սահմանները հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Փաշինյանի համոզմամբ, սա կլինի հենց այդ նույն հարևանների ձեռքով սպանվածներին՝ «մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան»։ Այս ուղերձի աբսուրդայնությունը շատ հստակ ի ցույց է դնում, թե որքան անբնական է իշխանության թուրքամետ կուրսը հայ պատմաքաղաքական իրականության համատեքստում։ Զավեշտալին այն է, որ Փաշինյանի համար Ցեղասպանությունը «իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում»։ Ահա ձեզ ֆոկուս-մոկուս. ինչպես Ցեղասպանության մասին խոսքում օգտագործել «Օսմանյան կայսրություն» արտահայտությունը՝ առանց մեղադրական ենթատեքստի։ Ահա այսպես։

Խոսքը, հարգելիներս, ոչ թե գործող անձի, այլ պարզապես վայրի ու ժամանակահատվածի մասին է։

Փաշինյանը բազմիցս է արտահայտել իր թերահավատությունը Հայոց ցեղասպանության հիշատակի նկատմամբ։ Այս տարվա մարտի սկզբին թուրքական մամուլին տված հարցազրույցում նա հայտարարեց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայում չի հանդիսանում արտաքին քաղաքականության առաջնահերթություն»։ Եվ, իրոք, թուրքական գերակայության ուղեգծով ընթացող իշխանությունների արտաքին քաղաքականության ֆոնին նման առաջնահերթությունը կլիներ գրոտեսկի հասնող։

Իսկ այս տարվա հունվարին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը գնաց մի քայլ առաջ՝ առաջարկելով վերանայել պատմությունը. «Մենք պետք է վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանը, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել»։ Այդ ընթացքում նա ակնարկեց, որ Օսմանյան կայսրության մեղավորությունը հարցականի տակ է, մեղադրանքները հիմնված են «կիսագրագիտության» վրա, իսկ կատարվածը, ամենայն հավանականությամբ, եղել է տեղական քաղաքական խմբերի կամ նույնիսկ անհատների հակամարտություն, որտեղ մեղքի բաժին ունեն նաև «հայկական շարժումները»։

Ստացվում է, որ Ցեղասպանությունը պարզապես «ինքն իրեն է տեղի ունեցել», ինչպես որոշ պրոամերիկյան ճապոնացիների կարծիքով՝ Հիրոսիմայի վրա ռումբն «ինքն իրեն» ընկավ։ Փաշինյանի հռետորաբանությունը կարելի էր ընկալել որպես ստոկհոլմյան սինդրոմի դրսևորում, սակայն խնդիրն այն է, որ նա խոսում է ոչ թե իր անունից, այլ ամբողջ ազգի։

Առաջարկելով նշել Ցեղասպանության տարելիցը՝ որպես միայն անձնական և ընտանեկան ողբերգությունների հիշատակ, Փաշինյանը պատրաստ է գնալ էլ ավելի հեռու։ Պաշտոնական շրջանակներն արդեն մտահոգություն էին հայտնել, որ ավանդական Ջահերով երթը կարող է օգտագործվել սադրանքների և քաղաքական ելույթների համար։

Ով իմանա, գուցե շուտով Փաշինյանը կհայտարարի, որ իբր թե հայ ժողովրդի վերքերը և հոգեկան ապրումները մորմոքելու համար որոշել է ընդհանրապես արգելել Ցեղասպանության հիշատակի օրը նշել երթերով, քանզի, եթե ցավը անձնական ու ընտանեկան է, թող մնա ընտանեկան սեղանի շուրջ։ Նա նույնիսկ դատապարտեց Հանրապետության հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման ակցիան, որը տեղի էր ունեցել երթի մեկնարկից առաջ։ Ստացվում է, որ Թուրքիային և Ադրբեջանին հայերից «պաշտպանելը» մտնում է Փաշինյանի քաղաքականության առաջնահերթությունների շրջանակ՝ ի տարբերություն հայ ժողովրդի ողբերգության միջազգային ճանաչման։

Անշուշտ, լավ կլիներ, որ հենց Ցեղասպանության մեղավոր երկիրը այն ընդուներ, զղջար և փոխհատուցում առաջարկեր (ինչպես հետհիտլերյան Գերմանիան)։ Սակայն Հայաստանին ասում են՝ ներիր նրանց, ովքեր ներողություն անգամ չեն խնդրել։

«Բարի» հարևանները մերժում են Ցեղասպանության փաստը։ Էրդողանը իր ապրիլքսանչորսյան ուղերձում խոսում է «օսմանյան հայերի հիշատակի մասին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում», ինչպես նաև՝ «զոհվել են ապստամբությունների, ավազակախմբերի ակտիվացման, զինված խմբավորումների հակապետական գործունեության և համաճարակի հետևանքով»։ Այսպիսով, ստացվում է՝ մեղավոր են պատերազմը, ապստամբությունները, ավազակները և համաճարակը։

Ստացվում է՝ Ցեղասպանություն չի եղել։

Ավելին, Էրդողանը հայտարարում է, որ իրենք «հայերին՝ որպես թուրքական հպատակներ», հրավիրում են «կառուցել թուրքական դարը միասին՝ կողք կողքի, կարմիր աստղի և կիսալուսնի խաղաղ դրոշի հովանու տակ»։ Այսպիսով՝ ճանաչման և փոխհատուցման փոխարեն հայերին առաջարկվում է «կառուցել թուրքական դարը»։ Ադրբեջանի առաջնորդն էլ ավելի կոպիտ է արտահայտվում՝ մշտապես խոսելով «հորինված ցեղասպանության» և «կեղծված պատմության» մասին։ Սակայն հենց այս երկու հարևանների դրոշներն են, Փաշինյանի կարծիքով, արժանի պաշտպանության հայերի վիրավորանքներից, իսկ այս երկրների հետ բարեկամությունը (կարդա՝ դրանց շահերին ենթարկվելը) նա անվանում է Ցեղասպանության հիշատակը հարգելու լավագույն տարբերակ։

Զարմանալի է այն պարզամտությունը, որով Փաշինյանը փորձում է բառացիորեն հմայել իր ժողովրդին՝ կոչ անելով մոռացության և Ցեղասպանության վերաիմաստավորման։ Սա շատ նման է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կոչերին՝ մոռանալ 44-օրյա պատերազմի պարտությունն ու զոհերին. «Եկե՛ք վերջ դնենք վշտին, լացին ու ողբին, դատարկ գավաթներին ու կենացներին… Մենք պետք է թաղենք այս ամենը այնպես, ինչպես մայրը թաղեց իր 19-ամյա որդուն», – գրել էր նա՝ կցելով լուսանկար՝ զինվորի գերեզմանի մոտ կանգնած մորից։ Փաշինյանը նույնպես պահանջում է թաղել հիշողությունն ու վիշտը։ Սակայն նման անզգույշ հռետորաբանությունը չի կարող առաջ բերել ո՛չ հաշտություն, ո՛չ ընկալում։ Մայրը երբեք չի դադարի ողբալ իր զոհված որդու համար, իսկ Հայաստանն երբեք չի մոռանա, թե ով է պատասխանատու Ցեղասպանության համար։

Ազգային հիշողությունը հավերժ է։ Ի տարբերություն իշխանության։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում