Անկարան խորհուրդներ է տալիս Երևանին, թե ինչպես իրեն պահի «1915-ի իրադարձությունների» հիշատակի օրերին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին՝ հերթական անգամ ժխտելով ցեղասպանության փաստը։
«Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության համար։ Մենք ընդգծում ենք, որ արմատական շրջանակների կողմից պատմությունից թշնամանք սերմանելու ջանքերը չպետք է խրախուսվեն և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշվում է հայտարարությունում։