Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»
Լոռիում դшժանшբար 29-ամյա երիտասարդի են uպանել. կան ձերբակալվածներ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ
11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանր. «Ժողովուրդ»Էդ ո՞նց է լինում էլի՝ մանկապարտեզի տենդերն իրենք շահում են, 226 միլիոն դրամ ստանում, իսկ մանկապարտեզը երկու տարի չի գործում. Արթուր Չախոյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Իշխանությունը գնում է զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով․ ԱբրահամյանՀակակոռուպցիոն կոմիտեն կարող է վաղը Ձեր դուռը թակել. «Հրապարակ»Իշխանական զույգը ձեռք չի քաշում Սյունիքից. «Հրապարակ»Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի. «Հրապարակ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում. «Հրապարակ»ՔՊ-ն Երևանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել. «Ժողովուրդ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»5 տարի է գործով վճիռ չկա. «Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործի քննությունը շարունակվում է. «Ժողովուրդ»Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չէ. ՌուբիոՆերքին գործերի նախարարը գործուղվում է Բելգիա Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից Շիրակը հերքում է. լուծարվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը ԱՄՆ-ն համոզված է՝ ՌԴ-ի դեմ հյուծող պատերազմ վարելու նախկին արևմտյան ռազմավարությունը չի գործում Չամաչեք լինելու Քրիստոսի Ավետարանի պատգամավորները․ Գերաշնորհ Տեր Մկրտիչ Պռոշյան Կրթող են՝ թող իրենք կրթվեն, որ ԱԺ ամբիոնից նորմալ բառապաշարով խոսեն ու նորմալ վարք դրսևորեն». Արտաշատում հրահանգված է հունիսին մասնակցել «Կրթվելը նորաձև է» հավաքին Ուկրաինայի պատվիրակը կժամանի Հայաստան Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը» Նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականում Փաշինյանը տարածաշրջանային զարգացումները ներկայացրել է Չեխիայի վարչապետին 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները դուրս են գրվել ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը. Radar Երևան-Մեղրի ճանապարհին վարորդը բախվել է արգելապատնեշներին՝ արմատախիլ անելով ծառերը, վիրավոր կա
«Ֆրանսիան աջակցում է խաղաղության գործընթացին»․ Փաշինյանն ու Մակրոնը հանդիպում են ունեցել
68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Փաշինյանը պատվիրակություններ է գործուղում Ֆրանսիա և Գերմանիա Արամ Ա Հայրապետը ժամանեց Կահիրե․ մանրամասներ ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի գործով նիստը «Նիկոլի մի ակնարկով լայնածավալ գործի են անցնում ՝ հանուն շեֆի»․ Գեղամ Մանուկյան ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան Այսպիսի՞ն են ձեր պատկերացումները մամուլի ազատության ու ժողովրդավարության մասին․ Գառնիկ ԴանիելյանԻսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգիստներին Փակ ձևաչափով հանդիպել են Փաշինյանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, մի շարք երկրների վարչապետներ Արագածոտնում զորակոչային հանձնաժողովի նիստ են անցկացրել, հանձնարարականներ են տվել ԵՄ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերջնականացման կապակցությամբ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է վաղաժամկետ հրադադար. ՖիդանՀՅԴ-ն ցավակցություն է հայտնել Ուրուգվայի նախագահի մահվան կապակցությամբ Լիլիթ Աղեկյանի գործով Գյումրիից նոր մեղադրանք է եկել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. Զարուհի Փոստանջյան Հռոմի նորընտիր պապի կարևոր կոչն ու Վատիկան-Բաքու հարաբերությունները Խաղաղության համաձայնագիրը պետք է սկսվի արժանապատվությունից, այլ ոչ թե հնազանդությունից․ Օսկանյան

Արցախում կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական վտանգի առարկայացման մի դրսևորում էր միայն

Հայոց ցեղասպանության փաստը, որպես մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված ոճիր, ճանաչված է տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման փաստը, ինչն այդ հանցագործության ուղղակի շարունակականության դրսևորում է։ Ավելին, Թուրքիայի Հանրապետության կողմից Ադրբեջանին տրամադրվող անվերապապահ ռազմաքաղաքական զորակցությունը հանգեցրեց Արցախում էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականության գործադրման՝ Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավմամբ։

Այդ գործողությունները լիովին համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. Կոնվենցիայի պահանջներին, որոնցով սահմանվում է ցեղասպանություն հանցագործությունը։

Ելնելով վերոգրյալից և կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների կոնվենցիոն պարտավորությունները` ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է.

  1. Թուրքիայի Հանրապետությունն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, մնում է Հայաստանի Հանրապետության համար գոյութենական սպառնալիք՝ հետապնելով Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կաշկանդումն ու անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, իսկ միջպետական փաստացի սահմանի արգելափակումը նպատակ ունի Հայաստանը ենթարկելու տնտեսական ու քաղաքական լրացուցիչ ճնշումների։ Թուրքական պետական շրջանակներում բացակայում է Հայաստանի Հանրապետության հետ բովանդակային և առանց նախապայմանների բանակցությունների մեջ ներգրավվելու քաղաքական կամքը։

2.Հայոց ցեղասպանության իրողության ժխտման պետական քաղաքականությունը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլև հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է, ինչի պարագայում այդ երկիրը շարունակում է ներգրավված մնալ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում։

  1. Ստեղծված պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շարունակությունը, հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական գործողությունների միջազգայնացումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգային նշանակություն ունեցող խնդիր է։
  2. Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարն ու Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված միջազգային գործողությունները կարևոր են հայ  ժողովրդի նկատմամբ ապագա ցեղասպանությունները կանխարգելելու համատեքստում։
  3. Անհրաժեշտ է, որ միջազգային հարաբերությունների առանցքային դերակատարները՝ ինչպես վերպետական կազմակերպություններ, այնպես էլ առանձին պետություններ, շարունակաբար հետևեն Թուրքիայի ռազմաքաղաքական վարքին՝ գնահատելով հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում այդ պետության ուղղակի կամ անուղղակի ներգրավման հնարավորությունը ու ձեռնարկեն համապատասխան քայլեր։
  4. Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրով, ապա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով նվազագույնը երկու անգամ լայն համախոհությամբ հստակեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում իր ուղենիշները։ Ավելին, 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը միարժեքորեն ընդունել է ՀՀ Անկախության մասին հռչակագրի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելու մասին դրույթի անբեկանելիությունը ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում։
  5. Առաջադրելով նոր նախապայմաններ՝ Թուրքիայի Հանրապետությունը բացառում է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերությունների հաստատման հավանականությունը՝ հիմնված փոխվստահության, փոխադարձության և հավասարության վրա։
  6. Թուրքիան, համագործակցաբար Ադրբեջանի հետ, Հայաստանի նկատմամբ գործադրում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականություն ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող միակողմանի զիջումները զուրկ են լեգիտիմությունից։
  7. Կարևոր և արժեքավոր է Հայկական սփյուռքի, դրա քաղաքական և համայնքային դերակատարների նպատակաուղղված ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա նորօրյա դրսևորումների հանրահռչակման գործում։
  8. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության և ներկայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հիմնազուրկ դատողությունները հեռու են պատմաքաղաքական հիմքերից և լեգիտիմությունից՝ ուղիղ հակասության մեջ մտնելով Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագրի հանրաճանաչ դրույթների և մեր ժողովրդի հոգեմտավոր ներաշխարհի հետ։
  9. Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ուղղակիորեն ծառայում են Հայոց ցեղասպանության ոճրի նսեմացմանն ուղղված թշնամական քարոզչությանը՝ էլ ավելի ամրապնդելով Թուրքիայի և դրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիության զգացումը։
  10. Արցախի հայաթափումն ամբողջապես տեղավորվում է իր բնօրրանից հայ ժողովրդին տեղահանելու, ոչնչացնելու և գոյության համար անհամատեղելի այլ պայմաններ ստեղծելու` թուրքական քաղաքականության համատեքստում։

Արցախում կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական վտանգի առարկայացման մի դրսևորում էր միայն։ Ուստի հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հետևանքների վերացմանն ուղղված քայլերն անվտանգային նշանակություն ունեն՝ թուրքական ծավալապաշտության և ցեղասպանական քաղաքականության կասեցման տեսանկյունից։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթով, ոգեկոչելով մեր մեկ ու կես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը, մեր ժողովրդին թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում պայքարի շարունակման կոչ ենք անում՝ հանուն ազգային ինքնության պահպանման, հայրենի պետության զորացման, արցախահայության լիարժեք իրավունքների պաշտպանության ու վերատիրացման, առհասարակ հանուն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և արդարության վերականգման։ Սա է իրական խաղաղության դժվարին ուղին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

24 ապրիլ 2025