Թրամփը խոստովանել է, որ կհանդիպի Պուտինի հետ Սաուդյան Արաբիա այցից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժվար թե Սաուդյան Արաբիայում հանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն առաջարկել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2025 թվականի մայիսին նրա Մերձավոր Արևելք կատարած այցից անմիջապես հետո:
«Ես կհանդիպեմ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ծրագրվա՞ծ է իր հանդիպումը ՌԴ ղեկավարի հետ։
Այն հարցին, թե արդյոք Սաուդյան Արաբիայում հանդիպում տեղի կունենա, նա ասել է. «Հնարավոր է, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ: Կարծում եմ, որ մենք նրանց հետ շուտով կհանդիպենք», - ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-ից 16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա, Քաթար և ԱՄԷ։