Սնուփ Դոգին փոխանցած գումարը դեռ հետ չի ստացվել․ Անդրեասյան

«Մեր աչքը վախեցած չէ՝ ընդհանրապես եթե խոսում ենք պետական քաղաքականության մասին»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԿԳՄՍ նախաար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ԿԳՄՍ-ն չի պատասխանում երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հյուրևախաղերի կազմակերպմանը ներգրավված լինելու մասին հարցին, քանի որ Սնուփ Դոգի դեպքից «աչքը վախեցել է»։
Նախարարը հայտարարեց, թե պետությունն ի սկզբանե կազմակերպչական գործընթացին մասնակցություն չունի։
«Մեր քաղաքականությունն է խրախուսել միջազգային աստղերի հյուրախաղերը Հայաստանում, որոնք օգնում են, որ Հայաստանն այդ առումով դառնա գրավիչ հարթակ և զբոսաշրջային զարգացման ուղղություն դառնա»,-ասաց Անդրեասյանը
Անդրեասյանը չմեկնաբանեց հարցը, թե արդյոք աջակցո՞ւմ են Ջենիֆեր լոպեսի հյուրախաղի կազմակերպմանը։
Ինչ վերաբերվում է Սնուփ Դոգին փոխանցած գումարին, ապա Անդրեսյանը տեղեկացրեց, որ այդ գումարը դեռ հետ չի ստացվել։