Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է 389.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.14 դրամ (նվազել է 3.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 518.15 դրամ (նվազել է 3.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.71 դրամ (նվազել է 0.09 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-388 դրամով, վաճառվում է 391-393 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 435-440 դրամով, վաճառվում է 446-452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.51-4.66 դրամով, վաճառվում է 4.80-4.96 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 392 դրամով:
Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 447 դրամով:
Ռուբլին գնվում է 4.62 դրամով, վաճառվում է 4.75 դրամով: