Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ
11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանր. «Ժողովուրդ»Էդ ո՞նց է լինում էլի՝ մանկապարտեզի տենդերն իրենք շահում են, 226 միլիոն դրամ ստանում, իսկ մանկապարտեզը երկու տարի չի գործում. Արթուր Չախոյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Իշխանությունը գնում է զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով․ ԱբրահամյանՀակակոռուպցիոն կոմիտեն կարող է վաղը Ձեր դուռը թակել. «Հրապարակ»Իշխանական զույգը ձեռք չի քաշում Սյունիքից. «Հրապարակ»Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի. «Հրապարակ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում. «Հրապարակ»ՔՊ-ն Երևանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել. «Ժողովուրդ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»5 տարի է գործով վճիռ չկա. «Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործի քննությունը շարունակվում է. «Ժողովուրդ»Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չէ. ՌուբիոՆերքին գործերի նախարարը գործուղվում է Բելգիա Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից Շիրակը հերքում է. լուծարվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը ԱՄՆ-ն համոզված է՝ ՌԴ-ի դեմ հյուծող պատերազմ վարելու նախկին արևմտյան ռազմավարությունը չի գործում Չամաչեք լինելու Քրիստոսի Ավետարանի պատգամավորները․ Գերաշնորհ Տեր Մկրտիչ Պռոշյան Կրթող են՝ թող իրենք կրթվեն, որ ԱԺ ամբիոնից նորմալ բառապաշարով խոսեն ու նորմալ վարք դրսևորեն». Արտաշատում հրահանգված է հունիսին մասնակցել «Կրթվելը նորաձև է» հավաքին Ուկրաինայի պատվիրակը կժամանի Հայաստան Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը» Նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականում Փաշինյանը տարածաշրջանային զարգացումները ներկայացրել է Չեխիայի վարչապետին 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները դուրս են գրվել ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը. Radar Երևան-Մեղրի ճանապարհին վարորդը բախվել է արգելապատնեշներին՝ արմատախիլ անելով ծառերը, վիրավոր կա
«Ֆրանսիան աջակցում է խաղաղության գործընթացին»․ Փաշինյանն ու Մակրոնը հանդիպում են ունեցել
68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Փաշինյանը պատվիրակություններ է գործուղում Ֆրանսիա և Գերմանիա Արամ Ա Հայրապետը ժամանեց Կահիրե․ մանրամասներ ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի գործով նիստը «Նիկոլի մի ակնարկով լայնածավալ գործի են անցնում ՝ հանուն շեֆի»․ Գեղամ Մանուկյան ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան Այսպիսի՞ն են ձեր պատկերացումները մամուլի ազատության ու ժողովրդավարության մասին․ Գառնիկ ԴանիելյանԻսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգիստներին Փակ ձևաչափով հանդիպել են Փաշինյանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, մի շարք երկրների վարչապետներ Արագածոտնում զորակոչային հանձնաժողովի նիստ են անցկացրել, հանձնարարականներ են տվել ԵՄ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերջնականացման կապակցությամբ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է վաղաժամկետ հրադադար. ՖիդանՀՅԴ-ն ցավակցություն է հայտնել Ուրուգվայի նախագահի մահվան կապակցությամբ Լիլիթ Աղեկյանի գործով Գյումրիից նոր մեղադրանք է եկել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. Զարուհի Փոստանջյան Հռոմի նորընտիր պապի կարևոր կոչն ու Վատիկան-Բաքու հարաբերությունները Խաղաղության համաձայնագիրը պետք է սկսվի արժանապատվությունից, այլ ոչ թե հնազանդությունից․ ՕսկանյանՊուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով2025 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների ժամանակացույցը հայտնի էՊարգը վաղը ելույթ կունենա 18 համարի ներքո
Հասարակություն

ԼՂ-ից բռնահանված կարիքավոր ընտանիքների դիմումներն այսօրվանից ընդունվում են

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն այսօրվանից ընդունվում են ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։

Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից (ծրագրի պայմանները՝ https://mlsa.am/news/910)։

Դիմում կարող եք ներկայացնել՝ հետևելով ստորև ներկայացվող ուղեցույցին։

Եթե արդեն ունեք անհատական օգտահաշիվ ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝

ՔԱՅԼ 1։ Մուտք գործեք Ձեր օգտահաշիվ՝ նշելով Ձեր էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը, որոնք նախորդիվ կիրառել եք օգտահաշիվը գրանցելիս։ Ձեր օգտահաշիվ մուտք գործելու համար կարող եք կիրառել նաև «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։

ՔԱՅԼ 2։ Վերը նշված եղանակներից որևէ մեկով Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» ենթաբաժինը, որից հետո հարթակն անցում կկատարի դիմումի ներկայացման պատուհանին։

ՔԱՅԼ 3։ Դիմում ներկայացնելիս «Դիմումատուի տվյալներ» հատվածում Ձեր անձնական տվյալները կլրացվեն ինքնաշխատ։ Այս դաշտում անհրաժեշտ է նշել միայն Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն։ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» հատվածում ևս Ձեր տվյալները կլրացվեն ինքնաշխատ։

ՔԱՅԼ 4։ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է ընտրել Ձեր փաստացի բնակության մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) և  կառույցի համարը։

ՔԱՅԼ 5։ «Իմ բանկային տվյալները հատվածում» անհրաժեշտ է նշել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել բանկային քարտի համարը (16 նիշ)։

ՔԱՅԼ 6։ «Ունե՞ք ընտանիքի այլ անդամներ» դաշտում «Այո» նշումը կատարելու դեպքում անցում կկատարեք դիմումի ներկայացման հաջորդ էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել ընտանիքի անդամների մասին տվյալներ՝ նրանց նույնականացնելով։

ՔԱՅԼ 7․ Եթե ունեք անչափահաս երեխա(ներ), ապա նրա(նց) վերաբերյալ տվյալները մուտքագրելուց և նույնականացնելուց հետո հարթակը կստուգի երեխաների կապը դիմումատուի և ենթադիմումատուներից որևէ մեկի հետ։ Այն դեպքում, երբ երեխայի ծնողական կապի տվյալը չստացվի դիմումատուի կամ ենթադիմումատուներից որևէ մեկի հետ, երեխայի դիմումը կստանա «Մերժված» կարգավիճակ։

ՔԱՅԼ 8․ Դիմումը հաստատելու համար պարտադիր է «Իմ ներկայացրած տվյալները կարող են տրամադրվել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով» դաշտում ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը, ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։

ՔԱՅԼ 11․ «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո դիմումի կարգավիճակը ցուցադրվում է անհատական օգտահաշվի «Ծանուցումներ» բաժնում։

Եթե դեռևս չունեք  անհատական օգտահաշիվ ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝

ՔԱՅԼ 1։ Անհրաժեշտ է այցելել www.e-social.am, որտեղ հարկ է «Գրանցվել» կոճակի միջոցով ստեղծել Ձեր օգտահաշիվը։ Գրանցման նպատակով կարող եք կիրառել նաև «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։

ՔԱՅԼ 1.1։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից մեկն ընտրելու դեպքում հետևեք «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի հրահանգներին։

ՔԱՅԼ 1.2։ Գրանցվելու 3-րդ տարբերակի ընտրության դեպքում անհրաժեշտ է լրացնել Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ՝ սոցիալական քարտի համարը), անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օրը/ամիսը/տարի, ապա սեղմել «Որոնել» դաշտը՝ նույնականացում անցնելու համար։

«Դիմումատուն հաջողությամբ նույնականացվեց» հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն, ապա սեղմել «Գրանցվել» կոճակը, որից հետո կստանաք ծանուցում՝ հետագա քայլերի վերաբերյալ։ Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն՝ Ձեր անհատական օգտահաշիվն ակտիվացնելու մեկանգամյա ծածկագրի հղումով (մեկանգամյա ծածկագրի հղումն ակտիվ է 30 րոպե, որի ընթացքում Ձեր անհատական օգտահաշիվը չակտիվացնելու դեպքում այն կդառնա անվավեր և անհրաժեշտ կլինի կրկին նույնականացվել` կատարելով նույն քայլերը): Մեկանգամյա ծածկագրի հղմամբ անցնելու դեպքում կբացվի պատուհան, որտեղ նշված են հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա ծածկագիրը և նոր գաղտնաբառի մուտքագրման դաշտերը։

Ձեր կողմից նոր գաղտնաբառ մուտքագրելուց և «Հաստատել» սեղմակն ընտրելուց հետո անցում կկատարեք ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի մուտքի/գրանցման էջ, որտեղ Ձեր էլ․ փոստի հասցեն և նոր ստեղծված գաղտնաբառը մուտքագրելուց հետո՝ «Մուտք» հրահանգի միջոցով կարող եք մուտք գործել Ձեր անհատական օգտահաշիվ և ներկայացնել «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» ծրագրի դիմումը, ինչպես նկարագրված է վերևի քայլերում։

Ուշադրություն․

ԼՂ բռնի տեղահանված այն հայրենակիցները, որոնք ծրագրի շրջանակում դիմում ներկայացնելու հետ կապված կունենան դժվարություններ, կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեները՝ https://socservice.am/offices)»,-նշված է նախարարության հրապարակման մեջ։