Կոնջորյանը և Հունաստանի դեսպանն ընդգծել են մշակութային կապերի զարգացման կարևորությունը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ-ԻՑ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր:
Անդրադարձ է կատարվել տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանն ու այդ ուղղությամբ պատգամավորների դերի կարեւորությանը: