Գլուխդ դու պատով տվիր ու բոլորը, ով կսպառնա․ Էդ վախեցա՞ր, հետ արի, եղբայր․ 20 րոպե բոլորիս կյանքը կերար, հիմա հետ արի նստի, լսի․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթով արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ով այսօր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին ասել էր՝ «գլուխդ պատով տվեցիր»։
«Պարո՛ն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու, լսի՛, եթե ձեր ամեն սուտ խոսելու ժամանակ ասեի «գլուխդ պատով տված» նախադասություն, գլուխ չէր մնա, դուք իրավիճակը լարելու չեմպիոն եք»,- հայտարարեց Սիմոնյանը։
Գեղամ Մանուկյանը տեղից ռեպլիկ արեց, Սիմոնյանն էլ ասաց՝ «սպառնո՞ւմ եք ինձ»։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկն արձագանքեց՝ «հա», Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց՝ «գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ո՞վ կարա սպառնա»։
Իսկ երբ Գեղամ Մանուկյանը որոշեց լքել դահլիճը, Ալեն Սիմոնյանը նրա հետևից ձայն տվեց․ «Էդ վախեցա՞ր, հետ արի, եղբայր․ 20 րոպե բոլորիս կյանքը կերար, հիմա հետ արի նստի, լսի»