Զատիկ՝ առանց տուն վերադառնալու իրավունքի

Այսօր Զատիկ է։ Արցախցու օրացույցում՝ սովորական օր։ Ոչ սեղան, ոչ տոն, ոչ տուն։ Մնացել է լռությունը։ Լռություն, որ զարդարանքի կարիք չունի։
Քաղաքներում մարդիկ նշում են վերածնունդ։ Արցախցու վերածնունդը մնում է դադարեցված՝ ժամանակավոր կորցրած, բայց չհանձնված։
Իշխանական դաշտը լուռ է։ Խաղաղության պայմանագրի էջերում Արցախի անունը բացակայում է։ Բայց Արցախի հիշողությունը ջնջված չէ։ Արցախցու կամքը խեղված չէ։
Մարդը, որ կորցրել է տունը, բայց ոչ արժանապատվությունը՝ շարունակում է ապրել։ Ոչ թե որպես փախստական, այլ որպես վերադարձի սպասող։
Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
ReArtsakh