Մարուքյանը ուղիղ եթերում զանգահարեց Սեյրան Օհանյանին և Հայկ Մամիջանյանին․ հանդիպում է խնդրումԱլբանիայում հանդիպել են Էրդողանն ու ԱլիևըՌեֆորմիստների կուսակցությունը ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում է վարչապետի թեկնածու առաջադրել Վահան ԲաբայանինԱլիևը բազմել է հարմարավետ երկտեղանոց բազմոցին, իսկ իրեն նստեցրել են փոքրիկ աթոռին. Ղազարյան
Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական նիստը
Մարմարիկում փրկարարները գետից կասկածելի կենդանի դուրս բերեցին (տեսանյութ)ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմպիչմենտի՞. Արտակ ԶաքարյանԷջմիածնի քաղաքապետը հրաժեշտ է տվել աշխատակազմին․ ԼուսանկարներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովՏ. Զավեն վարդապետ Յազիչյանը ինքնակամ լքել է հոգևոր ծառայության վայրը
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Էդմոն Մարուքյանին
Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Կայա ԿալասԵվրոպական էլիտաներին պետք է «չեմպիոն Ալիև», իսկ դրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիևից Ա տառն է մնալու. Միհրան ՀակոբյանԱնվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ալբանիայում (տեսանյութ)
Արցախցիներին տրամադրվող պետական աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարման գործընթացը մեկնարկել էՀամայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին․ Վաղարշապատի համայնքապետարան
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Շիրակի մի քանի գյուղում
Այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները. Ալեն ՍիմոնյանՄարդիկ փորձում են պարզել՝ ուր մնաց այդ երկու քոռ կոպեկը. արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա. ահազանգԱրծրուն Հովհաննիսյանը պղծում է հերոս նախնիների հիշատակը, դա արդարացվեց երկրի գլխավոր հեռուստաալիքով․ ՌԴ դեսպանի նամակը՝ ՊապիկյանինՈւկրաինան Ռուսաստանի հետ մարտում կորցրել է ևս մեկ F-16 կործանիչՔննիչներն ու դատախազները ՀՀ–ում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը իշխանություններին հաճոյանալու մասին է. Սոս ՀակոբյանՆոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota»-ինՎստահ առաջ գնացեք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարը՝ երիտասարդներինԱվարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶրոյական գիտելիքներով մարդիկ խոսում են բանակի զարգացման մասին․ Տիգրան ԱբրահամյանԲովանդակային հարցերին պատասխան չունենալու պատճառով իշխանությունները սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել. ՕհանյանԲոլոր թատրոնները կազմաքանդում է Նիկոլի սիրելի Ռուբեն Բաբայանի կլանըՌուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին. Գերմանիայի կանցլեր Ի՞նչ է թաքցնում իշխանությունը, որ սահմանազատումից հետո որեւէ պրոցես գոյություն չունի. պատգամավոր (տեսանյութ)ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին. ՌուբիոՄինչև ժամը 17:00-ն լույս չի լինիԻնչի՞, Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի ասածի հե՞տ, էս ի՞նչ եք ասում. Արթուր Հովհաննիսյանն իր կուսակցի խոսքերը հահոյանք չի համարումԿիևում պայթյուններ են որոտացելՀայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն ԱստանայումԵթե որևէ մեկը ներգրավված լինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե լինի ՔՊ-ից. Արթուր Հովհաննիսյանը՝ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասինՄասկի շոուներ․ կոռուպցիայի դեմ պայքարը թեժանում է. «Հրապարակ»ԱԺ ճեպազրույցը՝ ուղիղՏիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում». «Իրավունք» 3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ»ՔՊ վարչության նիստում Փաշինյանը պահանջել է ասելիք հավաքել. «Ժողովուրդ»Դեմս պատ է, ի՞նչ եք առաջարկում՝ գնամ գլխով խփեմ պատի՞ն.  «Հրապարակ»Սամվել Բաբայանն արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել. «Իրավունք». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ»Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ. «Իրավունք»Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է. «Հրապարակ»
Հասարակություն

Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում

Ավագ շաբաթ, Ճրագալույց

Խավարը կկորչի, մարդիկ եկեղեցուց վերցրած ճրագների միջոցով իրենց ընտանիքներ կհասցնեն Տիրոջ լույսը, հույսն ու սերը: Լույսը մեզ կհիշեցնի, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքինը. մահը պարտված է:

«Քրիստոս վկայեց, որ Ինքն է լույսը, կյանքը, ճանապարհը, ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում: Մեր կյանքն ուղղենք դեպի լույսը»,- հիշեցնում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան:

Տիրոջ չարչարանքների շաբաթի եզրափակումն ու հաղթանակը

Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը, հիշատակվում է Տիրոջ թաղումն ու հանգիստը գերեզմանում: Ավետարանում գրված է, որ Հովսեփ անունով մի մարդ, որը աշակերտել էր Հիսուսին, Պիղատոսից խնդրում է Հիսուսի մարմինը։ Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից:

«Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ։ Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաև մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթեոս 27:59-61):

Գերեզմանի մուտքը փակվում է մի մեծ քարով: Ըստ Եկեղեցու ավանդության՝ Քրիստոսը քանդում է մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը և բացում հանգստյան տունը՝ դրախտը:

Ճրագալույցի Պատարագի արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը: Ավարտին՝ պատարագիչ քահանան սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ իջնում է Խորանից ու կատարվում է նախատոնակի արարողություն: Հանդիսապետ հոգևորականը հնչեցնում է կենսատու ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Հնչում է պատասխանը. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

«Գիշերվա մեջ լույս է ծագում՝ Քրիստոսի Հարության լույսը: Տերը խավար թվացող գիշերվա մեջ Իր լույսն է ծագեցնում, և դա խնդություն ու օրհնություն է բոլոր մարդկանց համար, Քրիստոս Աստծո հաղթանակն է ամբողջ խավար աշխարհի հանդեպ: Սատանայի մտածումները կործանվում են, երկնային հրեշտակները ավետիսներ են բերում մարդկանց: Հարությունը՝ հաղթանակն է մահվան հանդեպ»,- նշում է Տեր Շահեն:

Հոգևորականը հիշեցնում է. «Մահը կուլ գնաց հաղթանակին (Ես. 25.8)։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը (Ովս. 13.14)»։

Երբ տրվում է Քրիստոսի Հարության ավետիսը, ավարտվում է Մեծ Պահքը: Ներկաները եկեղեցու Սուրբ Խորանի մոմից վառում եմ ճրագները, որպեսզի Քրիստոսի լույսով լուսավորեն իրենց շուրջբոլորը: