Այս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ Արաղչի

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այսօր բանակցությունները տևեցին չորս ժամ, և մենք կշարունակենք առաջ շարժվել։ Այս անգամ մեզ հաջողվեց ավելի մեծ փոխըմբռնման հասնել մի շարք հարցերի շուրջ», – ասել է նա Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոընկերությանը տված հարցազրույցում։