Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում 3․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա։
Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է Յարդըմլիի սեյսմիկ կայանից 10 կմ հյուսիս-արևելք՝ Յարդըմլիի շրջանում։