Այսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Հայաստանի հետ ուղիղ երկխոսությունը ավելի էական արդյունքներ է տալիս, քան միջնորդների մասնակցությամբ բանակցությունները։
Բայրամովն ասել է, որ այսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, և նույնիսկ բացահայտ հայտարարում են դրա մասին.
«Սա նշանակում է, որ Ղարաբաղի վերաբերյալ այլևս բաց հարց չկա, այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը պնդում պահպանել Մինսկի խումբը, չգիտեմ, գուցե ապագայի ինչ-որ ծրագրերի հետ է կապված, հակառակ դեպքում՝ տրամաբանական բացատրություն կամ պատճառ չենք տեսնում»։