Ամագս է՝ այ էս քարերից բռնած. սրանց վրա գիտե՞ք ինչքան ենք չարչարվել. Վարդան Ղուկասյանը՝ քաղաքապետարանի շենքի մասին

Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց օրենքի ուժով հրավիրված ավագանու նիստում՝ համայնքի բնակիչներին տրված երդմամբ:
«Նայում եմ, ուրախանում եմ՝ ամագս է, մեծ չարչարանքով ենք սարքել: Այ էս քարերից բռնած (ձեռքով ցույց է տալիս), սրանց վրա գիտե՞ք ինչքան ենք չարչարվել»,- քաաքապետարանի շենքով քայլելիս՝ ասաց Վարդան Ղուկասյանը։
Այնուհետև դիմելով լրագրողներին՝ ասաց. «Այդ ինձ հարձակում եք կատարում վրես Անկախության հետ կապված։ Հայաստանի անկախության համար ո՞վ կարող է մի բան ասի։ Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել»։