Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասները

Փարիզում առաջարկված Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, հավանաբար, չի պարունակում Կիևի անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից։
Washington Post-ը նշել է համաձայնագրի հնարավոր մանրամասները՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Խոչընդոտներից մեկը կարող է լինել այն, որ համաձայնագիրը չի ներառում ԱՄՆ-ի կողմից աջակցվող անվտանգության երաշխիքներ: Փոխարենը, Ուկրաինան, կարծես, թողնված է ինքն իրեն պաշտպանելուն»,- ասվում է հոդվածում:
Հրատարակության զրուցակիցներն ընդգծել են, որ առանց ԱՄՆ-ի Եվրոպան չունի բավարար ռազմական և հետախուզական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային աջակցելու համար։