Բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington Post

Ուկրաինայում պատերազմի ավարտի բանակցությունները փակուղի են մտել հիմնական պատճառն այն է, որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ որևէ առանցքային հարցում։
Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ մի քանի աղբյուրների։
Նրանց տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը ռուսական կողմին փոխզիջման է հրավիրել այս ամսվա սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Վիտկոֆը փորձել է ձևակերպել առաջարկ, որը կարող է ընդունել Ռուսաստանի ղեկավարը», - մեջբերում է թերթը աղբյուրի խոսքերը։