Իրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին

Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե դիմակայությունում 2-1 հաշվով հաղթել է Ոստիկանության հավաքական թիմը։
Համառ պայքարի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս էին եկել Ոստիկանության, Պետական Եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի հավաքական թիմերը։
Եզրափակիչ են դուրս եկել Ոստիկանության և Գլխավոր դատախազության հավաքական թիմերը, որոնք իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության հաղթողի տիտղոսը կվիճարկեն ապրիլի 22-ին։
Նշենք, որ Ոստիկանության օրվան նվիրված՝ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին մեկնարկել էր իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Պետական վերահսկողական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։
Առաջնության նպատակն է իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ փոխհարաբերություններ։