Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել 76 կգ քաշային կանայք:
Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 95 կգ և 100 կգ:
Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրել է 126 կգ և 131 կգ՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է դարձել։