Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է. Աննա Վարդապետյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանումԱկնկալում եմ, որ Գլխավոր դատախազը միջնորդություն կներկայացնի ԱԺ` Ռուբինյանին և Արշակյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց մեղադրանք առաջադրելու նպատակով. ՂազարյանԺաննա Անդրեասյանն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ. դրանք կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքոԱյսօր «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչն է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտինՇարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերԽոշոր ավտովթար ու առեղծվածային դեպք Երևանի կենտրոնում. վթարված մեքենայի մեջ հայտնաբերվել են կասկածելի փաթեթներՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»
Լոռիում դшժանшբար 29-ամյա երիտասարդի են uպանել. կան ձերբակալվածներ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ
11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանր. «Ժողովուրդ»Էդ ո՞նց է լինում էլի՝ մանկապարտեզի տենդերն իրենք շահում են, 226 միլիոն դրամ ստանում, իսկ մանկապարտեզը երկու տարի չի գործում. Արթուր Չախոյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Իշխանությունը գնում է զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով․ ԱբրահամյանՀակակոռուպցիոն կոմիտեն կարող է վաղը Ձեր դուռը թակել. «Հրապարակ»Իշխանական զույգը ձեռք չի քաշում Սյունիքից. «Հրապարակ»Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի. «Հրապարակ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում. «Հրապարակ»ՔՊ-ն Երևանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել. «Ժողովուրդ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»5 տարի է գործով վճիռ չկա. «Մարտի 1»-ի գործով տուժողի հոր սպանության գործի քննությունը շարունակվում է. «Ժողովուրդ»Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չէ. ՌուբիոՆերքին գործերի նախարարը գործուղվում է Բելգիա Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից Շիրակը հերքում է. լուծարվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը ԱՄՆ-ն համոզված է՝ ՌԴ-ի դեմ հյուծող պատերազմ վարելու նախկին արևմտյան ռազմավարությունը չի գործում Չամաչեք լինելու Քրիստոսի Ավետարանի պատգամավորները․ Գերաշնորհ Տեր Մկրտիչ Պռոշյան Կրթող են՝ թող իրենք կրթվեն, որ ԱԺ ամբիոնից նորմալ բառապաշարով խոսեն ու նորմալ վարք դրսևորեն». Արտաշատում հրահանգված է հունիսին մասնակցել «Կրթվելը նորաձև է» հավաքին Ուկրաինայի պատվիրակը կժամանի Հայաստան Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը» Նորեկ՝ Հայաստանի ազգային հավաքականում Փաշինյանը տարածաշրջանային զարգացումները ներկայացրել է Չեխիայի վարչապետին 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները դուրս են գրվել ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը. Radar Երևան-Մեղրի ճանապարհին վարորդը բախվել է արգելապատնեշներին՝ արմատախիլ անելով ծառերը, վիրավոր կա
«Ֆրանսիան աջակցում է խաղաղության գործընթացին»․ Փաշինյանն ու Մակրոնը հանդիպում են ունեցել
68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Փաշինյանը պատվիրակություններ է գործուղում Ֆրանսիա և Գերմանիա Արամ Ա Հայրապետը ժամանեց Կահիրե․ մանրամասներ ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի գործով նիստը «Նիկոլի մի ակնարկով լայնածավալ գործի են անցնում ՝ հանուն շեֆի»․ Գեղամ Մանուկյան ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան Այսպիսի՞ն են ձեր պատկերացումները մամուլի ազատության ու ժողովրդավարության մասին․ Գառնիկ ԴանիելյանԻսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգիստներին Փակ ձևաչափով հանդիպել են Փաշինյանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, մի շարք երկրների վարչապետներ Արագածոտնում զորակոչային հանձնաժողովի նիստ են անցկացրել, հանձնարարականներ են տվել
Հասարակություն

Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում.

«Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա,

Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ,

Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր անկեղծ հարգանքը հայտնելու դեռեւս ողջ սիրելի վետերաններին:

Երկրորդ համաշխարհային պատերազմն անջնջելի հետք թողեց մարդկության պատմության մեջ: Այն բերեց ոչ միայն ավերածություններ, այլեւ մարդկային անչափելի կորուստներ, ինչպես նաեւ բարոյական ու հոգեւոր վերքեր, որոնք զգացվում են մինչ օրս: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, համակենտրոնացման ճամբարներում, մահացան սովից եւ հիվանդություններից:

Հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու գործում: Ավելի քան կես միլիոն հայ Խորհրդային բանակի շարքերում կռվել է բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչեւ Եվրոպա՝ ցուցաբերելով անհավանական քաջություն եւ անձնուրացություն:

Հայ զինվորներն աչքի են ընկել Բրեստի ամրոցի ու Սեւաստոպոլի պաշտպանության ժամանակ, Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում, հերոսաբար կռվել են Ստալինգրադում, պաշտպանել Հյուսիսային Կովկասը, ազատագրել Հարավարեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրները, ազգային հայկական դիվիզիաների կազմում մտել Բեռլին:

Մեր հայրենակիցներից շատերը կռվել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել հակաֆաշիստական պայքարին եւ իրենց ներդրումն ունեցել հաղթանակի գործում:

Սփյուռքի եւ հայկական եկեղեցու հանգանակած միջոցներով ստեղծվել են տանկային շարասյուն, ինքնաթիռների էսկադրիլիաներ, ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:

Ցավոք, մոտ երեք հարյուր հազար հայ այդպես էլ չվերադարձան հայրենի օջախներ:

Հայրենական մեծ պատերազմի եւ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշողությունը մեր ընդհանուր պատմության մի մասն է: Իմանալով հաղթանակի գինը՝ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը: Այսօր մեր հանրապետությունում պետական պահպանության տակ է գտնվում պատերազմի մասնակիցների ավելի քան 600 հուշարձան: Մեր պարտքն է հիշել եւ հարգել նրանց սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հաղթանակի համար:

Գործընկերնե՛ր,

Մեր նիստը ոչ միայն հաղթանակի 80-ամյակը գնահատելու, այլեւ պատերազմը՝ որպես մարդկության համար աղետալի հետեւանքներ ունեցող երեւույթ վերհիշելու առիթ է: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձեւավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը: Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետեւանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից եւ տարածաշրջաններից: Դրանց ազդեցությունը՝ սկսած հումանիտար ճգնաժամերից մինչեւ քաղաքական անկայունություն, ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա:

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների եւ վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու եւ խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում:

Գործընկերնե՛ր,

Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին գալիք տոնի առթիվ: Թող հավերժ լինի կռվածների հիշատակը եւ պահպանվի մեզ թողած խաղաղությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»: