Իշխանությունը ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. ԱբրահամյանՇիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինիՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ վկայականներԴատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
Ավտովթար՝ Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ ՋավախյանՈւկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Թրամփ
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՔամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնությունՀակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնիցՌուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետ կորած Մի-8 ուղղաթիռի բոլոր հինգ ուղևորները մահացել են Փաշինյանը փորձում է իր գործողություններով արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին. Արա ԱբրահամյանԱշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ» «Բա ոխ պիտի հանեին, բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում». Դիանա Գասպարյանը մարտական է տրամադրված. «Իրավունք»Նոր մանրամասներ՝ վագոն-տնակի հրդեհումիցԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրըԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՖրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կհարձակվի Եվրոպայի վրաՈւսումնասիրվում է մանկապարտեզից այգի երեխաների կյանքը վտանգելով ուղեկցելու դեպքըՔաղաքացիությունը՝ թանկովՔոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուUNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանումԱրտակարգ դեպք է գրանցվել․ կրակը տարածվել է անասնագոմի ներսով, հրշեջները հասել են օգնության4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարումԸնդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համարԳազամատակարարման անջատումներ են սպասվումԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել Վանաձորում վթար է տեղի ունեցել, սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է Դիվանագիտական պատուհանը մնում է բաց. Մասուդ ՊեզեշկիանՍպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը «Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ. ադրբեջանագետ Երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Փաշինյանը Սյունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպՓյունիկը գանացի նորեկ ունիԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջՀայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերովՀՀ ՊՆ փոխնախարարը Լեհաստանի ՊՆ պետքարտուղարի հետ պաշտպանության հարցեր է քննարկելԻսրայելը հարվածել է Սիրիային՝ դրուզներին պաշտպանելու համարԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանԴատարանները անհապաղ դատական նիստ պետք է հրավիրեն, փոխարինեն Լիանա Հարությունյանի խափանման միջոցըԻսրայելը ռմբակոծում է սիրիական զորքերին. կա մոտ 120 զոհԳալյանը կարևորել է ՀՀ-ում ազատազրկվածների պահման պայմանների բարելավումըԵթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է և ոչ մեկը ոչինչ չի անելու․ Հակոբյան
Մշակույթ

Հուշարձանների պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է, և դա հնարավոր է լավագույնս իրականացնել պետություն-քաղաքացի միասնությամբ ու համախոհությամբ. Անդրեասյան

Նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսքը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ։

«Պատմամշակութային հուշարձանների hարգելի´ պահապաններ,

Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ որպես հիշեցում մեր անցյալի արժեքների պահպանման կարևորության մասին։

Այս օրը կոչ է արժևորելու մեր ազգային ինքնությունը վկայող հուշարձաններն ու մշակութային արժեքները և միասնաբար խնամելու, պահպանելու ու փոխանցելու դրանք ապագա սերունդներին։

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված են շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ։ Մեր հարուստ և բազմազան ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվում են հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ, ինչպես տարեցտարի ավելացող պետական հատկացումներով, այնպես էլ պետություն-մասնավոր համագործակցությամբ։

Սա վկայում է այն մասին, որ հուշարձանների պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է, և դա հնարավոր է լավագույնս իրականացնել պետություն-քաղաքացի միասնությամբ ու համախոհությամբ:

Մեր մասնագետները հետևողական աշխատանքներ են իրականացնում նորահայտ հուշարձաններ գրանցելու, դրանք հիմնական ցուցակում ընդգրկելու ուղղությամբ, միջազգային կառույցների հետ ակտիվ գործընկերության և շարունակական ջանքերի շնորհիվ մեր արշավախմբերը խոշոր պեղումների միջոցով առավել հարստացնում են մեր պատմությունը, հետևողականորեն պատրաստվում են հայտեր՝ մեր համամարդկային նշանակության հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու նպատակով: Ոլորտում շարունակվում է իրավական բարեփոխումների շարքը:

Պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է պահպանել մեր հուշարձանները, և հատկապես զարգացնել մշակութային ժառանգության պահպանության կրթությունը և խրախուսել նոր սերունդներին սիրել ու արժևորել սեփական պատմությունը։ Յուրաքանչյուրիս ջանքը կարևոր է:

Շնորհավորում եմ բոլորիս Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ: Հուշարձանների պահապնության ոլորտի աշխատակիցներին մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր ձեռքբերումներ: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահապանները, վերականգնող մասնագետները, հնագետները մեր ժառանգությունը պահպանող, սերունդներին փոխանցող և հանրայնացնողներն են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային պատմամշակութային ժառանգության պահպանմանը։

Ճանաչե՛նք, պահպանե՛նք ու ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները, որոնք նաև համաշխարհային մշակույթի մաս են:

Մեկ անգամ ևս շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն»: