Նախկին ՀՀԿ-ական տնօրենը կոչ է անում գրանցվել և մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» հանդիպումներին. ինչ բան է կյանքը (լուսանկարներ)

Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարքի հանդիպումներից մեկին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը, որը ժամանակին եղել է ՀՀԿ-ական, և իր պաշտոնավարման ժամանակ հեռացրել է պատմության ուսուցիչ, լրագրող Կարպիս Փաշոյանին: Այս մասին գրու է «Առավոտ»-ը:
Աղբյուրը մեջբերել է նաև թեմայի շուրջ Կարպիս Փաշոյանիարած գրառումը: Վերջինս գրել է. ««Ազատության» ռեպորտաժից իմացա, որ #Կրթվելը_նորաձև_է արշավի ակտիվ մասնակիցներից մեկը ինձ շատ ծանոթ անձնավորություն է։ Նա հենց այն նույն դպրոցի ՀՀԿ-ական տնօրենն էր, որը 2015 թ․-ին ինձ դպրոցից հեռացրել էր ՀՀԿ-ի օգտին քարոզչություն չանելու և ՈՉ-ի շարժմանը մասնակցելու համար։ Ինչ բան է կյանքը»,-գրել էր Կարպիս Փաշոյանը (գրառումը՝ ստորև):
Ինչպես երևում է՝ տնօրենի կյանքում ոչինչ չի փոխվել. այժմ էլ Ռիմա Դավթյանը ոչ միայն ինքն է ամբողջությամբ ընկղմվել իր նոր իշխանության նախաձեռնության քարոզչությանը, այլ նույն ոգևորությամբ աշակերտներին է ծառայեցնում իր իշխանիկների ծրագրերը քարոզելուն (լուսանկարը և գրառումը՝ ստորև):
Դե, ինչպս ասում են, «խելոք գառը յոթ մոր կաթ կուտի»... Ռիմա Դավթյանի «խելոք լինելու» սահմանաչափը միայն աթոռ պահելն է, որի համարավերապահորեն ծառայել է նախկիններին, իսկ այսր էլ արդեն մատակարարում է գործող իշխանությանը:
Ու նրա համար կարևոր չէ, որ այս իշխանությոնը մեղադրվում է երկիրը կապիտուլյացիայի ենթարկելու և թշնամուն նվիրելու մեջ: Կարևորը՝ փորը կուշտ ու, գոնե այս պահին, տակը չոր:



