Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Կայա ԿալասԵվրոպական էլիտաներին պետք է «չեմպիոն Ալիև», իսկ դրա համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլը, այլ մարդու պարագայում Ալիևից Ա տառն է մնալու. Միհրան ՀակոբյանԱնվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ալբանիայում (տեսանյութ)
Արցախցիներին տրամադրվող պետական աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարման գործընթացը մեկնարկել էՀամայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին․ Վաղարշապատի համայնքապետարան
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Շիրակի մի քանի գյուղում
Այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները. Ալեն ՍիմոնյանՄարդիկ փորձում են պարզել՝ ուր մնաց այդ երկու քոռ կոպեկը. արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա. ահազանգԱրծրուն Հովհաննիսյանը պղծում է հերոս նախնիների հիշատակը, դա արդարացվեց երկրի գլխավոր հեռուստաալիքով․ ՌԴ դեսպանի նամակը՝ ՊապիկյանինՈւկրաինան Ռուսաստանի հետ մարտում կորցրել է ևս մեկ F-16 կործանիչՔննիչներն ու դատախազները ՀՀ–ում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը իշխանություններին հաճոյանալու մասին է. Սոս ՀակոբյանՆոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Toyota»-ինՎստահ առաջ գնացեք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարը՝ երիտասարդներինԱվարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶրոյական գիտելիքներով մարդիկ խոսում են բանակի զարգացման մասին․ Տիգրան ԱբրահամյանԲովանդակային հարցերին պատասխան չունենալու պատճառով իշխանությունները սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել. ՕհանյանԲոլոր թատրոնները կազմաքանդում է Նիկոլի սիրելի Ռուբեն Բաբայանի կլանըՌուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին. Գերմանիայի կանցլեր Ի՞նչ է թաքցնում իշխանությունը, որ սահմանազատումից հետո որեւէ պրոցես գոյություն չունի. պատգամավոր (տեսանյութ)ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին. ՌուբիոՄինչև ժամը 17:00-ն լույս չի լինիԻնչի՞, Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի ասածի հե՞տ, էս ի՞նչ եք ասում. Արթուր Հովհաննիսյանն իր կուսակցի խոսքերը հահոյանք չի համարումԿիևում պայթյուններ են որոտացելՀայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն ԱստանայումԵթե որևէ մեկը ներգրավված լինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե լինի ՔՊ-ից. Արթուր Հովհաննիսյանը՝ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասինՄասկի շոուներ․ կոռուպցիայի դեմ պայքարը թեժանում է. «Հրապարակ»ԱԺ ճեպազրույցը՝ ուղիղՏիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում». «Իրավունք» 3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ»ՔՊ վարչության նիստում Փաշինյանը պահանջել է ասելիք հավաքել. «Ժողովուրդ»Դեմս պատ է, ի՞նչ եք առաջարկում՝ գնամ գլխով խփեմ պատի՞ն.  «Հրապարակ»Սամվել Բաբայանն արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել. «Իրավունք». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ»Հայր ու որդի՝ մեղադրյալ․ «Հրապարակ»Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ. «Իրավունք»Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում. «Իրավունք»Կձերբակալե՞ն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ»Բաքվում կայացել է ապօրինի պահվող և մեղադրվող Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների հերթական դատական նիստըԹրամփը բացահայտեց, թե ով է իրեն հետ պահել Իրանին հարվածելուցՎերջին տարիներին ԵՄ-ն ավելի քան 36 մլն եվրո է տրամադրել Հայաստանին․ Մարագոս ՔՊ-ն Գյումրիի հետընտրական զարգացումներն է քննարկում Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Պարգը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո Իսակովի պողոտայում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ Միշտ հաճելի է հանդիպել Լյուքսեմբուրգի փոխվարչապետին․ Միրզոյան Լայենն ու Կոշտան ողջունում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը Երկրի ղեկին հայտնված պատահականությունների զենքը լկտիությունն է՝ ստերով ու կեղծիքներով․ Հասրաթյան

Զոհեր հաշվող պարոն, լա՞վ եք կարդում այս թվերը, և՞... շա՞տ զարմացաք

Սուքիասյան Խաչատուրը հոգեվարքի մեջ է. միտումնավոր կերպով սադրում է արցախցիներին, որքան էլ ներողություն խնդրի: Պնդում ենք` սադրում է, միտումնավոր ատելություն է տարածում արցախցիների նկատմամբ: Ինչո՞ւ: Պատասխանը հենց ինքն է տվել իր` նախկինում արված հայտարարություններով: 

 «Դուք ուսումնասիրեք, թե 2020 թվականի զոհերից ինչքանն է Հայաստանի Հանրապետության տարածքից եղել, ինչքան են ՀՀ-ից գնացել էնտեղ գրանցված եղել և ինչքանն են Արցախից եղել․․․Շատ կզարմանաք, թե 2020 թվականի պատերազմին ինչքանն են Հայաստանի Հանրապետությունից մեր եղբայրները զոհվել, մեր երեխաները զոհվել, ինչքան են Ղարաբաղում գրանցվածները զոհվել, և ինչքան են Ղարաբաղի գրանցում ունեցողները զոհվել»։

Սա հատված է Factor.am-ին նախկինում նրա տված մի հարցազրույցից: Ֆիքսեք` ՀՀ-ից զոհվածները «մեր եղբայրներն» ու «մեր երեխաներն» են, Արցախից զոհվածները` «Ղարաբաղում գրանցվածները» ու «Ղարաբաղի գրանցում ունեցողները»: Ի՞նչ է սա` եթե ոչ պառակտում հայ ազգի երկու մասերի միջև: 

Տնտեսագիտությունն ու թվերն առհասարակ լավ յուրացրած պատգամավորին նախ հիշեցնենք, որ հայկական հազարամյա հայրենիքի համար նահատակվածները զուտ իր մասնագիտությունն ու թվերը չեն: Դրանք ընտանիքներ են, մայրեր, հայրեր, քույրեր, իրենց սիրած տղաներին կորցրած աղջիկներ ու դուստրեր: 

«Շատ կզարմանաք»,- ասել էր Սուքիասյանը: 

Այսպիսով` շատ զարմացնենք սույն պարոնին: 

«Արցախցիները կռվե՞լ են»,- հարցնում է իբրև թե ներողություն խնդրած անձը: Ո՞ւմ է հարցնում` տիկին Ալլա Ստեփանյանին, որ երկու որդուն մեկ պատերազմի ընթացքում է կորցրել: Գիտե՞ք` ինչ է ասել նրա որդի Արսենը մարտական ընկերներին պատերազմը սկսելուց քիչ առաջ: Կատակել է` ես չեմ մեռնելու: Գնացե'ք, պարոն Սուքիասյան, ու ապրեք այդ մտքի հետ: 

2023-ի պատերազմում զոհված Մուսայելյան Խոսրովի կնո՞ջն եք հարցնում, ում ամուսինը պատերազմ գնալուց ասել է` ես գնում եմ իմ որդու մոտ: Իսկ գիտե՞ք, թե որտեղ էր նրա որդին. զոհվել էր 44-օրյա պատերազմում: Գնացեք, պարոն Սուքիասյան, ու ապրեք այս մտքի հետ:

Տիկին Մարինեի՞ն, ում ամուսինը սպանվել էր Արցախի ոստիկանությունում ծառայելիս, իսկ ոստիկան որդին պատերազմո՞ւմ զոհվեց:

Շա՞տ զարմացաք:

Քանի՞ օրինակ բերենք, պարոն Սուքիասյան, որ Արցախում զոհվածների մասին իմանաք: Իմանա'ք, որ մեկ տան մեջ մեկից ավելի զոհեր են եղել, ու գուցե սիրտներդ հովանա: Մաքրվեք թույնից: 

2021 թվականին Արցախի մի գյուղում զորակոչի ենթակա էր 4 տղա: Գիտե՞ք, որքան զոհ էր տվել այդ գյուղը 2020 թվականին: 4 զոհ: Դուք թվեր եք սիրում, պարո'ն Սուքիասյան, դա հասկացա՞ք, թե ինչ թիվ է: Դա ամբողջ զորակոչն է, պարոն Սուքիասյան: Հանգստացա՞ք:

Հայաստանի ու Արցախի զոհերին, կռված, ընկած տղերքին թվերով հաշվող Սուքիասյա'ն, դուք հաստատ բոլորիցս լավ գիտեք, թե ինչպես հաշվել բնակչություն-զոհեր հարաբերակցությունը: Դուք չե՞ք կարդացել «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակումը Ձեր մասին, որ Դուք մանիպուլացնում եք արցախցի զոհերի վերաբերյալ տվյալները: 

Ասում եք` «3000-ից ավել» զոհ են տվել Հայաստանն ու Արցախը: Ձեր շեֆի խոսույթի` +/-50 զոհի ավելի վատ տարբերակն է: Ձեր իշխանությանը, ձեզ ենթարկվող ՊՆ-ին ու ՊԲ-ին հստակ անուն-ազգանունով, առողջ երիտասարդներ են տվել մայրերը: Չե՞ք կարողանում կոնկրետանալ, պատգամավոր եք, հստակ թվեր ուզել ՊՆ-ից, Քննչականից: Ձեր բիզնեսներին, ձեր այնքան սիրելի փողերին տվյալներ, որ պետք լինեին, մեկին մեկ կիմանայիք, կպարզեիք, այնպես չէ՞: Իսկ զոհե՞րը: Դրանք Ձերը չեն, բայց, տխրեցնենք Ձեզ, Ձեր խղճին են, Ձեր ներկայացրած քաղաքական ուժի դավադիր կամ հիմար մտքերի հետևանքն են այդ կործանված ճակատագրերը: 

3749: Սա Քննչակական կոմիտեի ներկայացրած թիվն է ընդհանուր զոհերի: 835: Սա զոհված արցախցիների թիվն է: Ձեր սիրտը հաշվա՞րկ է ուզում: Ներկայացնենք, Ձեր սրտին դարման լինի: Գուցե հանդարտվեք, դադարեք թույն թափել: Ձեր ապագա գործընկեր թուրքերի սիրտը շահելու այլ հնարներ գտնեք: Եթե ընդունենք, որ 150 հազար մարդ էր ապրում Արցախում 44-օրյա պատերազմի մեկնարկին, ապա զոհվել է Արցախի բնակչության 0,55 տոկոսից ավելին: Եթե ընդունենք, որ 3749-ից 835-ն արցախցիներ էին, ապա ստացվում է, որ Հայաստանից զոհվել է 2914 մարդ: Դա Հայաստանի բնակչության 0,09 տոկոսն է: Եթե Աստված մի' արասցե Հայաստանից զոհվեր այնքան մարդ, ինչքան Արցախում է զոհվել, ապա կստացվեր, որ Հայաստանում զոհերի թիվը կլիներ, ուշադրություն, 15.000: Լա՞վ եք կարդում այս թվերը, պարոն Սուքիասյան: 

Շա՞տ զարմացաք, պարոն Սուքիասյան: 

Եվ հետո, պարոն Սուքիասյան, պատերազմին մասնակցելը միայն զոհվելը չէ: Պարզ է, չէ՞, որ արցախցիներն ավելի լավ իմանալով իրենց բնակության վայրերի տեղանքը, ավելի հեշտությամբ են փրկվել, ի դժբախտություն Ձեզ, պարոն Սուքիասյան, մանևրել են ու փրկվել, քան Հայաստանից մեկնածներից շատերը, որ, ցավոք, դժվարություններ են ունեցել տեղանքի չիմացության պատճառով: 

Հա, մեկ էլ, եթե միտում չունեիք պատերազմը լղոզելու, զոհերի արածը նվաստացնելու, որ այդ ֆոնին Ձեր արած ճղճիմ գործը` փող աշխատելն արդարացվի, մեկ անգամ հետաքրքրվեիք, թե ՊԲ կայքն ու ֆեյսբուքյան էջը, որտեղ այդ զոհերի անուն ազգանուններն էին հրապարակված, ինչու են փակվել: Կամ ինչո՞ւ է ՔԿ կայքից հեռացված 2022 թ. հունվարի 19-ին-ի զոհերի մասին հրապարակումը:

...Հավերժ փառք մեր մեկ հայրենիքի` երկու հայկական պետությունների պաշտպանության ժամանակ ընկած և պատերազմին մասնակցած, թշնամու առաջ մեր հայրենիքի դռները չբացած հայորդիներին ու հավերժ ամոթ` նրանց գործն ուրացողներին: