Սիրելու ու արարելու քաղաքից փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյան անդրանիկ նիստի ավարտից հետո գրել է.
«Գյումրին ունի նոր քաղաքապետ և ավագանի: Սիրելու ու արարելու քաղաքից փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան:
Հայրաքաղաքը Մայրաքաղաքին սիրեԳը»։ «Իմ հզոր համայնք» խմբակցությունն ունի երեք ներկայացուցիչ, այսօր քվեարկեց ընդդիմության միասնական թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին։