«Համբերություն ու հաղթանակ բոլորիս». Մամիկոն Ասլանյանը շնորհավորել է Վարդան Ղուկասյանին

Սիրելի գյումրեցիներ, անձամբ իմ և «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անունից շնորհավորում եմ ձեզ`համայնքային իշխանություն ձևավորելու կապակցությամբ։ Այս մասին իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վարդան Ղուկասյանին շնորհավորում և ցանկանում եմ բարի երթ ու պտղաբեր աշխատանք` հանուն Գյումրու պատվախնդիր ժողովրդի։
Ավագանուն մաղթում եմ խոհեմություն և կամք` մեծ ու փոքր խնդիրները համերաշխությամբ լուծելու ճանապարհին։
Հայ ժողովուրդի միասնական կամքին բռնանալու ու ընտրողների քվեի նկատմամբ ցանկացած ձևախեղում միշտ բերելու է հակազդեցության, ցասման ու տրամաբանական ավարտի, ինչքան էլ որ այդ ուղին լինի դժվար ու անհարթ։ Համբերություն ու հաղթանակ բոլորիս։
Աստված օգնական մեր ժողովրդին»:
Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 զեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին: