Եթե Գյումրիում դուք չեղաք՝ ճգնաժա՞մ է լինելու. Վահե Դոխոյանը՝ Սարիկ Մինասյանին

ՔՊ-ն ասում է՝ եթե Գյումրիում ընտրվի ընդդիմության հավաքական թեկնածուն, ապա Գյումրիում քաղաքական ճգնաժամ կլինի։ Այս մասին իր էջում գրել է Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այ խելոքներ, Վանաձորում 3 տարուց ավելի է` քաղաքապետ չկա, ասում եք` քաղաքական ճգնաժամ չկա, հիմա եթե Գյումրիում դուք չեղաք, ճգնաժա՞մ է լինելու:
ՔՊ-ն 2021 թվին պարտվեց Վանաձորում, 2025թ-ին` Գյումրիում, ու այսպես շարունակական է լինելու։
Նորից եմ ասում, դե անկեղծ եղեք, արձանագրեք, որ Վանաձորում վաղուց քաղաքական ճգնաժամ կա, կազմակերպեք արտահերթ ընտրություն, իսկ Ձեր պարտությունը երաշխավորված է»։