ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել. օրակարգում մեկ հարց է

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 16-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել ապրիլի 15-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
Օրակարգում մեկ հարց է. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):