Փաշինյանն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Փաշինյանը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին: Փաշինյանն այցելել է նաև զինանոց, հրաձգարան, մարզասրահ: