Կանոններ կան, որոնք պետք է պահվեն. Փաշինյանը Գյումրիի ընտրությունների հետ կապված նոր բան չունի ասելու

Գյումրիի ընտրությունների հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն, բացի այն, որ արել ենք մինչև հիմա, չեմ կարող անել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Նոր բան չունեմ ասելու»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը նորընտիր քաղաքապետի հետ՝ Փաշինյանը պատասխանեց.
«Աշխատանք է, կառավարությունն իր աշխատանքն է անում՝ իր օրակարգով, ռազմավարությամբ, ՏԻՄ կանոնակարգով։ Կանոններ կան, որոնք պետք է պահվեն»: