Ճիշտ բան եք արել, որ ինձ բերել, ստեղ նստացրել եք, խաչն ու Ավետարանը վկա. Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվեց

Վարդան Ղուկասյանն այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի ավագանու անդրանիկ նիստում ընտրվեց քաղաքապետ: Նա ստացավ 18 կողմ, 0 դեմ ձայներ:
Նշենք, որ ավագանու «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ իրենց ձայնը կտան Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին։
Մինչ ձայների հրապարակումը Ղուկասյանը հայտարարեց.
«Ճիշտ բան եք արել, որ ինձ բերել, ստեղ նստացրել եք, խաչն ու Ավետարանը վկա։ Կտեսնեք, բոլորիդ վրա ինչ ազդեցություն կունենա, շատ բաներ ենք անելու, գիտենք որտեղից»։
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավատացնելով, որ չեն ամաչի իր փոխարեն։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցում ավագանու առաջին նիստին։